Մաշկի քաղցկեղն այս հիվանդության ամենավտանգավոր ու դժվար բուժվող տեսակներից է, իսկ դրա դեմ պայքարող հիվանդների թիվը տրեցտարի աճում է: Այս հիվանդությունից պաշտպանվելու համար հարկավոր է հնարավորինս խուսափել դրա զարգացմանը նպաստող գործոններից, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը: Արևային «լոգանք»: Սա մաշկի քաղցկեղի զարգացման հիմնական ու ամենատարածված ռիսկային գործոնն է: Պարբերաբար արևի ճառագայթների ազդեցության տակ լինելու և արևապաշտպան քսուք չօգտագործելու դեպքում հիվանդության զարգացման հավանականությունը զգալի աճում է: Սա է պատճառը, որ մաշկն անհրաժեշտ է անպայման պաշտպանել հագուստով ու հատուկ միջոցներով: Սա հատկապես կարևոր է ամռանը, երբ մաշկի զգալի մասը պաշտպանված չի լինում հագուստով: Ընդ որում, վնասակար են ոչ միայն արևի ճառագայթները, այլև սոլյարիները, ուստի այս տարածված պրոցեդուրաներից նույնպես հարկավոր է խուսափել: Գունատ մաշկ: Մաշկի գունատությունը պայմանավորված է լինում մելանին հորմոնի քիչ քանակությամբ, մինչդեռ հենց այս հորմոնն է պաշտպանում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Որքան ցածր է մելանինի մակարդակը, այնքան բարձր է մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Խալեր: Անոմալ խալերը կարող են արևի ճառագայթների և այլ վնասակար գործոնների ազդեցության հետևանքով վերածվել մաշկի չարորակ ուռուցքների: Սա է պատճառը, որ նման խալերի նկատմամբ հարկավոր է շատ ուշադիր լինել: Թուլացած իմունային համակարգ: Որքան թույլ են օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները, այնքան ավելի խոցելի է այն տարատեսակ հիվանդությունների նկատմամբ: Այս դեպքում բացառություն չի նաև քաղցկեղը, ուստի հիվանդությունից պաշտպանվելու համար հարկավոր է ամրապնդել իմունային համակարգը: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-05-10 14:20:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003