Հաճախ բերանի խոռոչի սխալ խնամքը հանգեցնում է ատամների հետ կապված տարատեսակ խնդիրների, որոնցից ազատվելը ոչ միշտ է հեշտ լինում: Նման խնդիրներից խուսափելու համար Շոտլանդիայի Դանդիի համալսարանի պրոֆեսոր, ատամնաբույժ Նիկոլա Ինեսը ներկայացրել է մի քանի պարզ խորհուրդ: CNN-ի հետ զրույցում պրոֆեսոր Ինեսը նշել է, որ ամենակարևոր նախապայմանն ատամների առողջության համար բավարար քանակությամբ ֆտորն է, ուստի հարկավոր է ընտրել այս տարրով հարուստ ատամի մածուկ: Մասնագետի խոսքով՝ սա ամենաօգտակար ատամի մածուկն է, որն օգնում է կանխել կարիեսի զարգացումը: «Ատամի մածուկում ֆտորի պարունակությունը պետք է լինի առնվազն 1350-1500 ppmF, սա շատ կարևոր է», - ընդգծում է բժիշկը: Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ մաքրել ատամները քնելուց առաջ: Մասնագետի խոսքով՝ երեկոյան ատամները ֆտոր պարունակող ատամի մածուկով լվանալը կօգնի պաշտպանել դրանք կարիեսից: Բանն այն է, որ գիշերն ավելի քիչ թուք է արտադրվում, ուստի ֆտորն ավելի երկար է մնում ատամների վրա և ավելի լավ է ամրապնդում դրանք: Ատամնաբույժը նաև խորհուրդ չի տալիս երկար ողողել բերանի խոռոչն ատամները լվանալուց հետո: Քանի որ այս դեպքում ֆտորն ու այլ օգտակար տարրերը լվացվում են և որևէ օգուտ չեն տալիս: Բացի այդ, հարկավոր է վերահսկել օգտագործվող քաղցրավենիքի քանակությունը և ուտել դրանք ջրի հետ՝ ատամները քաղցրի վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար: Նյութի աղբյուր՝ med.tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-05-07 10:42:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003