Սննադբանները կազմել են մրգերի հատուկ ցանկ, որոնք կօգնեն հաղթահարել դիաբետի դեպքում առաջացող մի շարք բարդություններ: Նախ այդ մրգերում քիչ է շաքարի պարունակությունը, ինչի առկայությունը կարող է հանգեցնել կործանարար ազդեցության: Դիաբետ ունեցողները իրենց սննդակարգում պետք է ներառեն նուռ, քանի որ այն հակաօքսիդանտներ է պարունակում և թույլ է տալիս մի քանի անգամ նվազեցնել սիրտ-անոթային խանգարումերի առաջացման հավանականությունը: Օգտակար միրգ է համարվում նաև տանձը, որն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս, միաժամանակ պարունակում է բազմաթիվ օգտակար միկրոտարրեր. մանգան, երկաթ, կալիում, բետա-կարոտին և C, E ու K վիտամիններ: Դիաբետով մարկանց համար ամենամատչելի և օգտակար միրգը համարվում է խնձորը, որը պարունակում է մեծաքանակ պեկտին և բջջանյութ։ Կարելի է օգտագործել նաև այնպիսի մրգեր, ինչպիսիք բանանն է, մանգոն, կիվին, ավոկադոն, նարինջը և թուրինջը։ Նյութի աղբյուր` LADYNEWS.am
Հրապարակման ամսաթիվը

2019-05-06 11:07:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003