Այն, որ սթրեսը կարող է դառնալ քաղցկեղի զարգացման պատճառ, գիտնականները վաղուց էին ենթադրում, սակայն այժմ նրանք ունեն հիմքեր այդ ենթադրությունները հաստատելու համար: Դալյանի բժշկական համալսարանի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ քրոնիկ սթրեսն իսկապես կարող է ազդել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վրա: «Այն մասին, որ սթրեսը կամ հուսահատության ու հուսալքության զգացումը կարող են լինել չարորակ ուռուցքների առաջացմանը նպաստող գործոն, վաղուց էր խոսվում: Սակայն, այնուամենայնիվ, մինչ վերջերս չէր հաջողվում հայտնաբերել այդ ազդեցության մեխանիզմը», - նշում են չինացի գիտնականները: Ինչպես գրում է Journal of Clinical Investigation պարբերականը, չինացի փորձագետներին վերջպես հաջողվել է հայտնաբերել այդ մեխանիզմը: Նրանց խոսքով` կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանն է նպաստում լակտատդեհիդրոգենազ A-ի ուժեղ ազդեցությունը, որն առաջանում է ադրենալինի մակարդակի բարձրացման պատճառով, իսկ քրոնիկ սթրեսն ադրենալինի մակարդակը մշտապես բարձր պահող հիմնական գործոններից է: Միևնույն ժամանակ չինացի գիտնականների հետազոտությունը նաև ցույց է տվել, որ լակտատդեհիդրոգենազ A-ի ազդեցությունը կարող է արգելակել վիտամին С-ն, ինչը նշանակում է, որ սթրեսի դեպքում այն որոշ չափով պաշտպանում է քաղցկեղի զարգացումից: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-04-15 12:05:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003