Կարմիր, այտուցված ու հարթ լեզուն պետք է անհանգստացնի յուրաքանչյուրին, քանի որ այն կարող է վկայել առողջական բավանակ լուրջ խնդրի մասին: Ինչպես գրում է Express պարբերականը, Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության փորձագետների հավաստմամբ`սա օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող մի տարրի` վիտամին В12-ի դեֆիցիտի մասին վկայող վաղ ախտանշան է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Այս վիտամինի դեֆիցիտը բավական լուրջ խնդիր է, քանի որ դրա հետ են կապված իմունային համակարգի թուլացումն ու մի շարք այլ անբարենպաստ գործընթացների առկայությունը: Խնդրի մասին վկայող հիմնական ախտանշանները` հոգնածությունը, դժվարացած շնչառությունն ու սաստիկ ցավերը, հայտնի են շատերին, սական բժիշկ Հելեն Վեսթի խոսքով` այդ ախտանշանները կարող են անհանգստացնել տարիներ շարունակ, մինչդեռ վիտամին В12-ի ախտորոշումը կարող է բավական բարդ լինել: Առողջապահության ազգային ծառայության փորձագետները նշում են, որ այս վիտամինի դեֆիցիտի մասին վկայող ախտանշններից մեկը կարող է լինել լեզվի վիճակը: Խոսքը, մասնավորապես, գլոսիտի կամ լեզվաբորբի մասին է, որն էլ դրսևորվում է վերոնշյալ ախտանշաններով` լեզվի կարմրածությամբ ու այտուցվածությամբ: Հելելն Վեսթի խոսքով` վիտամին В12-ի դեֆիցիտի դեպքում լեզվի` համային ընկալիչներ պարունակող միկրոսկոպիկ բշտիկները ձգվում են ու անհետանում, ինչի հետևանքով լեզուն հարթ է դառնում: Բացի այդ, այս խնդիրն ուեկցվում է նաև փոքրիկ խոցերի առաջացմամբ ու ծակծկոցի զգացողությամբ, ինչը նույնպես չի կարելի անտեսել: Մարդկային օրգանիզմում այս կարևոր վիտամինը չի սինթեզվում և այն հիմնականում կարելի է ստանալ սննդի միջոցով: Հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին В12-ի դեֆիցիտը վնասում է առողջությանը բջջային մակարդակով` կտրուկ թուլացնելով իմունային համակարգն ու հանգեցնելով քրոնիկ հոգնածության, սակավարյունության ու հոգեկան խանգարումների (օրինակ` շիզոֆրենիայի) զարգացման: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-04-15 11:31:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003