Օրգանիզմում խոլեստերինի մակարդակն ամենակարևոր ցուցանիշներից է, որից խախված է ամբողջ սրտանոթային համակարգի առողջությունը, սակայն քչերը գիտեն, թե ինչպես է այն իրականում ազդում օրգանիզմի վրա և առողջական ինչ խնդիրներ կարող է առաջացնել: Պսակային զարկերակների հիվանդություններ. «վատ» խոլեստերինի բարձր մակարդակի պատճառով զարկերակներում աթերոսկլերոտիկ վահանիկներ են ձևավորվում, ինչի հետևանքով զարկերակները նեղանում են: Սա կարող է հանգեցնել կրծքավանդակում ցավերի, ինչպես նաև կորոնար (պսակային) անոթների հիվանդությունների և սրտամկանի ինֆարկտի հավանականության բարձրացման: Գլխուղեղի կաթված. զարկերակներում խոլեստերինային վահանիկների կուտակումը նվազեցնում է արյան հոսքը դեպի գլխուղեղ: Որևէ պահի դրանք կարող են առհասարակ փակել անոթի լուսանցքը՝ դառնալով թրոմբի առաջացման պատճառ, ինչն էլ կարող է հանգեցնել իշեմիկ կաթվածի: Զարկերակային բարձր ճնշում. նեղացող անոթները հավելյալ ծանրաբեռնվածություն են առաջացնում սրտամկանի համար, որն առանց այդ էլ գերծանրաբեռնված է աշխատում: Սա էլ կարող է հանգեցնել զարկերակային ճնշման տատանումների: Պերիֆերիկ անոթների հիվանդություն. անոթների պատերին վահանիկների կուտակումը բացասաբար է անդրադառնում ստորին վերջույթների արյան շրջանառության վրա, ինչը զգալիորեն վատացնում է մարդու կյանքի որակը: Որոշ դեպքերում պերիֆերիկ անոթների հիվանդությունը կարող է հանգեցնել անգամ վերջույթի անդամահատման: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-04-15 11:29:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003