Թեյը համարվում է ամենատարածված ու սիրված ըմպելիքն աշխարհում: Երբեմն այն օգնում է նիհարել, իսկ երբեմն էլ ազատում է բորբոքումներից, կանխում է շաքարային դիաբետի ու սրտի հիվանդությունների զարգացումը: Մասնագետները ներկայացրել են, թե թեյի որ տեսակները որ դեպքերում են օգտակար: Սպիտակ թեյ: Սպիտակ թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք տարալուծում են ճարպային բջիջներն ու կանխում են հետագայում քաշի ավելացումը: Այս թեյն ունի շատ նուրբ ու հաճելի համ և օգնում է պայքարել բերանի խոռոչի հիվանդությունների, մաշկի ծերացման ու սրտի հիվանդությունների դեմ: Կանաչ թեյ: Կանաչ թեյը պարունակում է շատ քիչ քանակությամբ կոֆեին, ուստի այն կարելի է օգտագործել օրվա ցանկացած ժամին: Այս «հակատարիքային» թեյը շատ օգտակար է ավելորդ քաշի դեմ պայքարում և զարկերակային ճնշման կարգավորման համար: Թեյ մատե: Ilex paraguariensis տեսակի բույսի տերևներից ու ճյուղերից պատրաստվող այս ըմպելիքը պարբերաբար օգտագործելու դեպքում կարելի է կարգավորել քաշն ու արյան մեջ շաքարի մակարդակը: Ուլուն: Այս յուրահատուկ վառ համով թեյը բարելավում է ճարպերի տարալուծման գործընթացն ու կիրառվում է, որպես հավելյալ բուժիչ միջոց երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում: Բացի այդ, այս ըմպելիքն օգնում է կանխել սրտամկանի հիվանդություններն ու քաղցկեղը: Կոճապղպեղով թեյ: Կոճապղպեղն օգնում է ազատվել քաղցի զգացումից, ինչպես նաև վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշումն ու նվազեցնել բորբոքային գործընթացները: Անանուխով թեյ: Ուիլինգի համալսարանի գիտնականները պարզել են, որ հինգ օր անանուխով թեյի բույրը շնչելու դեպքում կարելի է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից: Սև թեյ: Դասական սև թեյն օգնում կանխել ճարպերի կուտակումը բարձր կալորիականությամբ սննդի գործածության դեպքում, ինչպես նաև կանխում է դրանց կլանումը մարսողության ժամանակ: Բացի այդ, այս թեյը բարելավում է սրտամկանի առողջությունը, նվազեցնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունն ու սթրեսի մակարդակը: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-04-13 10:33:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003