Ուղեղի ցնցումը, որը հայտնի է նաև գլխուղեղի թեթև տրավմատիկ վնասում անվամբ, կարող է բավական տհաճ հետևանքներ ունենալ, ուստի դրա ախտանշանները ժամանակին հայտնաբերելը շատ կարևոր է: Որպես կանոն ուղեղի ցնցումը զարգանում է վնասվածքը ստանալուց անմիջապես հետո կամ րոպեներ անց, սակայն առաջին ախտանշանների ի հայտ գալու համար կարող են ժամեր պահանջվել: Այս դեպքում լուրջ հետևանքներից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լինել ու սովորել տարբերել խնդրի ախտանշանները ժամանակին անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար: Ուղեղի կաթվածի առաջին ախտանշաններն են. բաբախուն գլխացավը, գիտակցության կարճատև կորուստը, ականջներում աղմուկը, թուլությունը, գլխապտույտը, սրտխառնոցն ու փսխումը, պատկերի երկակիությունն ու լույսի նկատմամբ գերզգայունությունը, ձայնի նկատմամբ գերզգայունությունը, կոորդինացիայի խանգարումը (տուժածը չի կարողանում փակ աչքերով ցուցամատով դիպչել քթի ծայրին): Հարկ է հիշել, որ ուղեղի ցնցումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, ուստի առաջին իսկ ախտանշանի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին: Ոչ մի դեպքում չի կարելի տուժածին տալ այնպիսի ցավազրկող միջոց, ինչպիսին է ասպիրինը, քանի որ այն կարող է բարձրացնել ներուղեղային արյունազեղման հավանականույթունը, ինչն էլ կարող է ճակատագրական լինել: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-04-12 12:02:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003