Մարսողական համակարգի ճիշտ աշխատանքը շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի համար, սակայն անառողջ սննդակարգը, անորակ ջուրն ու աղտոտված օդը ծանրաբեռնում են օրգանիզմը վնասակար տոքսիններով, քիմիական տարրերով ու բակտերիաներով: Նման դեպքերում օգնության են հասնում պարզ փորձված միջոցները, որոնք բարելավում են մարսողական համակարգի աշխատանքն ու օգնում են հեշտությամբ յուրացնել սննդարար նյութերը: Ձեզ ենք ներկայացնում այդ հնարքներից մի քանիսը: 1. Լավ ծամել սնունդը: Մարսողությունը բարելավելու ամենապարզ միջոցներից մեկը սնունդը լավ ծամելն է, ինչի մասին շատերը մոռանում են: Մասնագետները նախազգուշացնում են, որ սնունդը լավ յուրացնելու համար հարկավոր է դանդաղ սնվել ու երկար ծամել: Սնունդն արագ կուլ տալու դեպքում մարսողական համակարգը գերծանրաբեռնվում է, ինչպես նաև բարձրանում է աղեստամոքսային տրակտում սննդի փտման հավանականությունը: Արդյունքում կարող են ի հայտ գալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են գազերի կուտակումը, փորափքանքն ու տհաճ զգացողությունները: Սնունդը լավ ծամելը թույլ է տալիս ստամոքսին ու աղիներին ավելի լավ աշխատել: Արդյունքում սնունդը լավ է յուրացվում և օրգանիզմը ստանում է անհրաժեշտ սննդարար նյութերը: 2. Սնվելիս հեղուկներ չխմել: Սնվելիս հեղուկներ օգտագործելու դեպքում ստամոքսահյութը խառնվում է այդ հեղուկին, ինչի հետևանքով մարսողության գործընթացը դանդաղում է: Սա է պատճառը, որ սնվելիս ոչ մի դեպքում չի կարելի հեղուկներ խմել, անգամ եթե դա հասարակ ջուր: Սասատիկ ծարավի դեպքում կարելի է 1-2 կում անել, սակայն միայն սենյակային ջերմաստիճանի ջուր, քանի որ սառը ըմպելիքը կարգելակի մարսողության գործընթացը: 3. Օգտագործել բավարար քանակությամբ մանրաթելեր: Մանրաթելերն ածխաջրեր են, որոնք օրգանիզմը չի կարող մարսել կամ կլանել, սակայն այն, այնուամենայնիվ, կենսական նշանակություն ունի մարսողության համար: Երբ վերամշակում անցած մանրաթելերն անցնում են մարսողական համակարգով, դուրս են մղում նաև բոլոր մնացորդներն ու տոքսինները՝ մաքրելով աղիները: Մանրաթելերով հիմնականում հարուստ է բուսական ծագման մթերքը (մրգեր, բանջարեղեն, հատիկեղեն, լոբազգիներ): 4. Ճիշտ համադրել մթերքը: Սննդամթերքի տարբեր տեսակներ տարբեր կերպ են մարսվում: Բացի այդ, տարբեր է լինում նաև այդ գործընթացի տևողությունը: Օրինակ՝ սպիտակուցի յուրացման համար պահանջվում է 4-6 ժամ, իսկ մրգերի համար՝ մոտ 15 րոպե: Դրանք միասին ուտելու դեպքում մրգերը մնում են մարսողական համակարգում և սկսում փտել, մինչդեռ սպիտակուցները դեռ մարսվում են: Արդյունքում ի հայտ են գալիս այնպիսի տհաճ ախտանշաններ, ինչպիսին են գազերի կուտակումը, փորափքանքն ու տհաճ զգացողությունները: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-04-12 11:05:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003