Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշը կանանց մոտ շատ հաճախ հանդիպող հիվանդություն է, որն իրենից ներկայացնում է ձվարանների բազմաթիվ տարբեր չափերի կիստաներ: Որպես կանոն դրանք լուրջ վնասներ չեն հասցնում, սակայն խորացնամ դեպքում կարող են առաջացնել անպտղություն, ճաղատություն, ճարպակալում ու սեբորեա: Սա է պատճառը, որ հիվանդությունը հարկավոր է շատ շուտ հայտնաբերել ու բուժել: Կիստաների առաջացման ախտանշանները. 1. Միզազատության փոփոխություններ: Սրանց շարքին են դասվում հաճախակի՝ ընդհուպ մինչև անկառավարելի միզելու ցանկությունը և այրոցը: 2. Անոմալ արյունահոսություն: Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի դեպքում խանգարվում է դաշտանային ցիկլը և կարող են լինել նաև «արտահերթ» արյունահոսություններ: 3. Ցավ սեռական ակտի ժամանակ: Սեռական ակտի ժամանակ նկատվող ցավը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, այդ թվում նաև հեշտոցային վարակներով ու բորբոքումներով, սակայն եթե այս ախտանշանները դառնում են մշտական, ապա խնդիրն, ամենայն հավանականությամբ, շատ ավելի լուրջ է: 4. Սրտխառնոց: Կանանց մոտ սրտխառնոց առաջանում է ոչ միայն հղիության ընթացքում: Այն կարող է պայմանավորված լինել նաև հորմոնալ խանգարումներով, որոնք էլ հանգեցնում են կիստաների առաջացման: 5. Բորբոքումներ որովայնի հատվածում: Ցավի ֆոնի վրա առաջացած փքվածությունն ու բորբոքային գործընթացները, որոնք առաջացել են կտրուկ և չեն անցնում մի քանի օր շարունակ, նույնպես բավական լուրջ նշան են: 6. Գոտկատեղի ցավեր: Սա ձվարաններ պոլիկիստոզային համախտանիշի երկրորդական ախտանշան է, որը հարկավոր է դիտարկել մյուսների հետ միասին: Սակայն ամեն դեպքում հարկավոր է չկորցնել զգոնությունը: 7. Քաշի կտրուկ փոփոխություններ: Եթե քաշը կտրուկ ավելացել է կամ նվազել, մինչդեռ սննդակարգն ու ապրելակերպը չեն փոխվել, ապա անհրաժեշտ անպայման դիմել էնդոկրինոլոգի: 8. Մշտական հոգնածություն: Սա ևս մի կողմնակի ախտանշան է, որը կարող է առաջանալ բազմաթիվ հիվանդությունների դեպքում: Այն ձվարանների կիստաների առաջացման հստակ նշան չէ, սակայն ուշադրություն միևնույն է պետք է դարձնել: 9. Ցավ աճուկային հատվածում: Աճուկային հատվածի ցավը ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի կարևոր ախտանշաններից մեկն է: Եթե դա նկատվում է ոչ միայն դաշտանի ժամանակ, ապա հարկավոր է դիմել բժշկի: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-04-11 11:25:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003