Սնկային վարակն անուշադրության մատնել չի կարելի. այն կարող է քրոնիկ դառնալ, տարածվել՝ առաջացնելով անհարմարություն, անառողջ արտաքին տեսք, և այլն։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ վարակի առկայությունը կարող է հաստատվել համապատասխան հետազոտության արդյունքում, իսկ բուժումը նշանակվում է բժշկի կողմից։ Բուժման ընթացքում կարող են օգտագործվել նաև բնական միջոցներ․ կայքի հաղորդմամբ՝ լավագույններից մեկը թեյի ծառի յուղն է։ Դրա ակտիվ բաղադրիչները հակաբակտերիալ, հակասնկային հատկություններ ունեն։ Հավասար քանակով խառնեք թեյի ծառի յուղն ու որևէ բուսական յուղ։ Կարող եք օգտագործել ձիթապտղի, արևածաղկի կամ այլ յուղ։ Լավ լվացեք ոտքերը, չորացրեք։ Խառնուրդը բամբակի օգնությամբ օրվա ընթացքում 3 անգամ քսեք վնասված հատվածին։ Նյութի աղբյուր՝ 168.am
Հրապարակման ամսաթիվը

2019-03-14 10:56:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003