Միջին ականջի բորբոքումը և կրծքի և փոքր երեխաների մոտ բավականին հաճախակի է հանդիպում ու ընթանում է ցավի ուղեկցությամբ: Իսկ ինչու է երեխաների մոտ ականջաբորբը ցավոտ: Միջին ականջը փոքր խոռոչ է, որը արտաքուստ, լսողական անցուղու կողմից փակված է թմբկաթաղանթով: Այն անդադար օդափոխման կարիք է զգում, որը իրականացվում է շնորհիվ կոկորդին կապող խոռոչի՝ լսողական խողովակի միջոցով: Երեխաների մոտ այդ օրգանն ավելի կարճ ու լայն է, քան մեծահասակների մոտ, ինչի պատճառով վիրուսներն ու բակտերիաները ավելի հանգիստ են բերանի խոռոչից ու քթից թափանցում ականջ: Ականջաբորբի առաջացման պատճառները: Առավել հաճախ հիվանդության պրոցեսը սկսվում է վիրուսային ինֆեկցիայից, որի դեպքում ախտահարվում են վերին շնչուղինները: Վիրուսը վնասում է բերանի խոռոչի, կոկորդի ու քթի լորձաթաղանթներն ու « ուղղի է հարթում» բակտերիաների համար, որոնք էլ և առաջացնում են ականջաբորբ: Քանի որ եվստախյան(լսողական) փողերը երեխաների մոտ փոքր են, հեղուկի արտահոսքն ականջից դժվարությամբ է կատարվում: Իսկ եթե շնչառական հիվանդությունների պատճառով եվստախյան փողերը նաև բորբոքված են լինում կամ խցանված, ապա հեղուկը կարող է կուտակվել այնտեղ: Երեխանների մոտ իմունային համակարգը գտնվում է զարգացման փուլում, այդ պատճառով երեխանները դժվարանում են պայքարել ինֆեկցիայի դեմ: Ադենոիդները իմունային համակարգի մի մասն են և նրանք ձգձգում են բակտերիաների քթըմպան թափանցելը: Եվ դա կարող է հիվանդությանը հաղորդել քրոնիկ բնույթ: Քրոնիկ ինֆեկցիան տեղափոխվում է եվստախյան փողեր ու միջին ականջ: Հաճախակի առաջանում է թարախ: Թարախը կարող է այնքան ուժեղ սեղմել թմբկաթաղանթի վրա , որ այն պատռվի և այդ դեպքում երեխայի ականջում առաջանում է սուր ծակող կամ պուլսային ցավ: Ինչպես հասկանալ, որ երեխայի ականջը ցավում է: Նորածինների ու փոքրիկ երեխաների մոտ ականջի ցավը շատ դժվար է միանգամից հայտնաբերել, քանի որ այն կարող է չուղեկցվել ջերմության բարձրացմամբ: Այդ դեպքում երեխան թափահարում ու պտտում է գլուխը, հպվում է ականջին, պառկում է ցավոտ կողմի վրա: Լողացնելիս անգամ թեթև հպումն ու ականջի թեթևակի ձգումը առաջացնում է երեխայի մոտ ցավ և այն ուղեկցվում է լացով: Եթե թեթևակի սեղմել ականջի խեցու դիմացի աճառի վրա, ապա երեխան ցավից դեմքը ծամածռում է, թեքում է գլուխն ու սկսում լացել: Միջին ականջի թարախային բորբոքման դեպքում կուտակված հեղուկը հաճախակի դուրս է գալիս թմբկաթաղանթի պատռվածքի հետևանքով առաջացած անցքի միջոցով: Այն դուրս գալուց հետո, ցավը արագ անցնում է, ջերմությունը իջնում։ Որպես կանոն, թմբկաթաղանթի թեթև պատռվածքը արագ անցնում է: Հնարավոր բարդացումները: Հիվանդության ամենատարածված հետևանքներից մեկը հանդիսանում է լսողության վատացումը։ Դա տեղի է ունենում այն տարիքում, երբ արագ ընթացքով զարգանում է երեխայի ինտելեկտն ու խոսքը: Ոլորտի մասնագետները նշում են, որ անգամ 4 շաբաթյա լսողության կորուստը կարող է հանգեցնել խոսքի բնական զարգացման դանդաղեցման: Այդ պատճառով միջին ականջի բորբոքման կասկածի դեպքում հարկավոր է արագ դիմել մանկաբույժի: Եվս մեկ բարդացում է հանդիսանում քունքոսկրի առջևի հարթ մակերևույթի բորբոքումը, որը հնարավոր է շոշափել ու նկատել ականջի հետևի մասում: Ախտանշաներն են. շարունակական տենդ, ցավեր սեղմելու ու շոշափելու ժամանակ, հարականջային խեցու կարմրություն ու այտուցվածություն: Եթե այն ժամանակին չբուժել, կարող է ավելի բարդանալ ու հանգեցնել ուղեղի թաղանթների բորբոքման, որն էլ և կարող է դառնալ մենինգիտի առաջացման պատճառ: Ինչպես թեթևացնել վիճակը: Միջին ականջի բորբոքման դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի: Տնային բուժումները պետք է սահմանափակվեն միայն ցավի մեղմացմաբ: Եթե երեխայի ջերմությունը բարձր է, կարելի է ջերմիջեցնող միջոց տալ: Շատ ծնողեր 2 լուրջ սխալներ են կատարում՝ դնում են տաք կոմպրես ու երեխային պառկեցնում են քնելու: Բարձր ջերմության դեպքում տաքացնող կոմպրեսները կարող են երեխայի վիճակը միայն բարդացնել, իսկ երեխային հորիզոնական դիրքով պառկեցնելը ցավը ավելի է ուժեղացնում: Սակայն եթե ջերմությունը շատ բարձր չէ, ապա չոր ջերմային կոպրեսները օգատակար են: Եթե օտիտը զարգացել է հարբուխի արդյունքում, հարկավոր է երեխայի քթանցքների մեջ կաթեցնել անոթասեղմիչ կաթիլներ: Երբ երեխայի քթի խցանումը անցնի, ցավը զգալիորեն կմեղմանա: Քթի համար նախատեսված կաթիլները բարելավում են միջին ականջի օդափոխանակությունը: Ականջի մեջ կարելի է կաթեցնել ականջի կաթիլներ(ցանկալի է ցավազրկող ազդեցությամբ): Կաթիլների ջերմաստիճանը պետք է լինի մարմնի ջերմաստիճանի հետ հավասար: Այդ պատճառով կաթեցնելուց առաջ հարկավոր է սրվակը տաքացնել տաք ջրով տարայի կամ ձեռքերի մեջ: Կաթեցնելուց հետո ականջի անցքը փակեք բամբակով: Եթե երեխայի ականջից թարախային արտադրություն է թափվում, ապա չի կարելի ականջի մեջ կաթեցնել սպիրտային պարունակությամբ լուծույթներ, քանի որ այն կուժեղացնի գրգռվածությունն ու ցավը: Թարախայի արտադրության դեպքում չի կարելի երեխայի ականջները մաքրել բամբակյա փայտիկով, դա միայն ավելի կբարդացնի վիճակը: Բուժման մեթոդները: Որպես կանոն, սուր թարախային միջին օտիտի բուժման դեպքում կիրառում են հակաբիոտիկներ, ինչպես օրինակ ամօքսիցիլինը: Բժիշկը կարող է կարող է խորհուրդ տալ ցավազրկողներ՝ ացետամինոֆեն, իբուպրոֆեն: Երեխաներին չի կարելի տալ ասպիրին, առանց բժշկի հետ խորհրդակցելու, քանի որ այն կարող է հրահրել Ռեյեի համախտանիշի առաջացումը(լյարդի հիվանդություն): Եթե երեխան մի քանի օր շարունակ ընդունում է հակաբիոտիկներ, իսկ վիճակը չի փոփոխվում, այդ դեպքում կրկին դիմեք բժշկի(հնարավոր է անհրաժեշտ է ուրիշ հակաբիոտիկ): Անհրաժեշտ է հիշել, որ հակաբիոտիկների խելացի ու զգույշ օգտագործումը թույլ է տալիս կանխել հակաբիոտիկների նկատմաբ դիմակայուն «սուպերբակտերիաների» առաջացումը: Հարկավոր է վիրահատություն: Եթե հիվանդությունը կրկնվում է և հակաբիոտիկները չեն օգնում, երբեմն բժիշկները խորհուրդ են տալիս վիրահատական միջամտություն: Երեխայի թմբկաթաղանթին դնում են խողովակ, որը թույլ է տալիս բարելավել օդափոխությունն ու կանխել հեղուկի կուտակումը միջին ակնջում: Այդ խողովակը տեղադրվում է 6-9 ամսով և ինքնուրույն է ընկնում: Այդ ընթացքում երեխային հարկավոր է պարբերաբար տանել բժշկի մոտ զննման: Եթե այդ խանգարման պատճառները հանդիսանում են ադենոիդները, ապա նրանք հեռացվում են: Այդ գերաճումները դժվարեցնում են քթով շնչելը(հատկապես գիշերը), երեխան խռմփացնում է, վատ է քնում, օրվա ընթացքում հոգնած ու տանջված տեսք է ունենում: Քանի որ այդ շրջանում նա վատ է լսում, ապա դառնում է ավելի անուշադիր ու թողնում է անկարգ երեխայի տպավորություն: Վիրահատության ընթացքում գերաճած ադենոիդները հեռացվում են: Ինչպես խուսափել ականջաբորբից: Շատ կարևոր է որ երեխան ծխող մարդկանցից հեռու լինի: Հարկավոր է ամեն կերպ խուսափել ծխի կլանումից: Հարկավոր է երեխային սովորեցնել քիթը ճիշտ մաքրել(սեղմել հերթականությամբ յուրաքանչյուր քթանցք և այդ ընթացքում շնչել մյուսով): Նյութի աղբյուր՝ med.tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-03-12 15:16:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003