Նորաթուխ մայրիկները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն իրենց սննդակարգին: Այն պետք է լինի լիարժեք և պարունակի ամենատարբեր օգտակար տարրերը, սակայն կան սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնցից հարկավոր է անպայման որոշ ժամանակով հրաժարվել: Հանրահայտ մանկաբույժ Եվգենի Կոմարովսկին ներկայացրել է այն 6 մթերքը, որոնցից կանայք պետք է հրաժարվեն երեխային կրծքով կերակրելու ընթացքում: Ալկոհոլ: Կերակրող մայրերը սնում են ոչ միայն իրենց մարմինը, այլև փոքրիկին, ուստի ալկոհոլը նրանց համար խստիվ արգելված է: Հարկ է հիշել, որ ալկոհոլը վնասակար է անգամ հասուն մարդու համար, իսկ փոքրիկի օրգանիզմին այն կարող է անդառնալի վնաս հասցնել: Կոֆեին: Չափազանց մեծ քանակությամբ թեյն ու սուրճը նույնպես չեն խրախուսվում, քանի որ դրանք պարունակում են կոֆեին, որը կարող է դառնակ փոքրիկի քնի խանգարման պատճառ: Որպեսզի երեխան գիշերը լավ քնի և անհանգիստ չլինի, հարկավոր է սահմանափակել այս ըմպելիքների գործածությունը: Ծովամթերք: Որոշ ձկնատեսակներ խիստ վնասակար են երեխաների համար: Խոսքը սնդիկով հարուստ ձկների մասին է, որոնց շարքին են դասվում թունան և թյունիկը: Սակայն երբեմն փոքր չափաբաժնով սարդիններ կամ ծովատառեխ ուտելը կարող է շատ օգտակար լինել: Ալերգիաներ առաջացնող մթերք: Ալերգիաներ առաջացնող սննդամթերքի հետ հարկավոր է շատ զգույշ լինել: Ամենավտանգավորներն են ցիտրուսային մրգերը, սուրճը, ելակն ու շոկոլադը, ուստի դրանցից հարկավոր է հնարավորինս հրաժարվել, իսկ օգտագործելու դեպքում հետևել երեխայի վիճակին: Լոբազգիներ և կաղամբ: Գազերի առաջացմանը նպաստող մթերքը նույնպես հարկավոր է բացառել, քանի որ դրանք կարող են դառնալ փոքրիկի մոտ փորափքանքի և տհաճ զգացողությունների առաջացման պատճառ: Կենդանական ծագման ճարպեր: Որքան շատ ճարպեր է պարունակում մայրական կաթը, այնքան ավելի մեծ դժվարությամբ է երեխան այն մարսում, ուստի կերակրող մայրերին խորհուրդ է տրվում սահմանափակել կենդական ճարպերն ու նախապատվությունը տալ բուսայուղերին: Նյութի աղբյուր՝ med.tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-03-11 11:47:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003