Մարդու օրգանիզմը միշտ այս կամ այն կերպ հուշում է առողջական խնդիրների մասին, սակայն մենք ոչ միշտ ենք ուշադրություն դարձնում դրանց: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն առողջական խնդիրները, որոնց մասին կարող են հուշել ձեռքերը: Սառը ձեռքերը վկայում են արյունատար անոթների կծկումների ֆունկցիայի խանգարման մասին: Այս դեպքում ձեռքերը ոչ միայն սառն են, այլև գունատ, իսկ երբեմն էլ ձեռք են բերում կապտավուն երանգ: Եթե ձեռքերի ջերմաստիճանը նորմայից բարձր է, ապա այդ հերպ օրգանիզմը հուշում է, որ լյարդը չի կարողանում հաղթահարել ինտոքսիկացիան, որը կարող է պայմանավորված լինել դեղորայքով, ալկոհոլով ու քիմիական նյութերից թունավորմամբ: Ափերի հատվածում սարսուռի զգացողությունը խոսում է ներզատական (էնդոկրին) համակարգի հետ կապված խնդիրների մասին: Այս համակարգի հետ կապված խնդիրների մասին են վկայում նաև խոնավ ձեռքերը (հիպերթիրեոզ) և ձեռքերի չորությունն ու գունատությունը (հիպոթիրեոզ): Բացի այդ հիպոթիրեոզի, շաքարային դիաբետի կամ ներզատական համակարգի այլ խնդիրների մասին են վկայում նաև մատների վերջին ֆալանգների մաշկին ի հայտ եկած խորը երկայնական ծալքերը, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Ճկույթների հաճախակի թմրածության դեպքում հարկավոր է խորհրդակցել սրտաբանի հետ, քանի որ սա կարող է պայմանավորված լինել սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներով, մինչդեռ բթամատերի թմրածությունը խոսում է թույլ շնչառական համակարգի մասին: Մատների ծայրերի կարմրամանուշակագույն երանգը վկայում է մարսողական համակարգի աշխատանքի խանգարման մասին, իսկ մուգ կարմիր կամ մանուշակագույն երանգը՝ երիկամների և լյարդի հետ կապված խնդիրների: Բթամատի հիմնային հատվածում առաջացած բծերի դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել սեռական օրգանների առողջությանը: Աջ ձեռքի ցուցամատի կողային հատվածի քորը վկայում է հաստ աղիքի աշխատանքի խանգարման մասին, իսկ ցուցամատի արտաքին հատվածի անհարթությունը՝ լեղապարկի հետ կապված խնդիրների: Նյութի աղբյուր՝ med.tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-03-11 11:24:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003