Մարդկային օրգանիզմը միշտ հուշում է խնդիրների առկայության մասին, սակայն երբեմն այդ հուշումներն անկարևոր են թվում և մարդիկ դրանք անտեսում են: Սա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, ուստի մասնագետները նշել են այն վտանգավոր ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Կրծքավանդակի ցավը, որը տարածվում է նաև ձեռքի կամ ծնոտի հատվածում, շատ հաճախ սրտի նոպայի ախտանշան է: Աչքերից մեկի կարմրությունն ու ցավը, որը որևէ պատճառ չունի, կարող է վկայել սուր փակ անկյուն գլաուկոմայի մասին, որը կարող է հանգեցնել տեսողության կորստի: Կտրուկ և չափազանց ուժեղ գլխացավը կարող է վկայել ներուղեղային արյունազեղման մասին: Ոտքերի մկանային ցավերը կամ հաճախակի ջղաձգումները թրոմբի առկայության հավանական ախտանշան են: Եթե թրոմբը հայտնվի թոքերում հետևանքներն անդառնալի կլինեն: Սնունդը կուլ տալիս անհանգստացնող սուր ցավոտ զգացողությունները վկայում են կերակրափողի քաղցկեղի կամ կյանքի համար վտանգավոր խոցի մասին: Քրոնիկ խռմփոցը հուշում է սրտանոթային հիվանդությունների բարձր հավանականության կամ նշագեղձերի մեծացման մասին: Փորկապությունն ու որովայնի ցավերը հաճախ պայմանավորված են լինում աղիների անանցանելիությամբ, ինչը կարող է դառնալ դրանց վնասվածքի պատճառ: Մարմնի կամ դեմքի միայն մի հատվածի թուլությունը գլխուղեղի կաթվածի ակնհայտ ախտանշանն է: Տեսողության կտրուկ վատացումը ոչ միշտ է կապված աչքերի հետ: Հաճախ սա վկայում է շաքարային դիաբետի կամ զարկերակային բարձր ճնշման մասին: Խալի կամ պեպենների արտաքին փոփոխությունը կարող է պայմանավորված լինել մաշկի քաղցկեղով: Նույնը վերաբերում է նաև կանանց կրծքին: Ցանկացած արտասովոր փոփոխության դեպքում հարկավոր է բուժզննում անցնել: Մեզի մեջ արյան հետքերը վկայում են միզապարկի կամ երիկամների հետ կապված լուրջ խնդիրների մասին: Այս դեպքում խնդիրը կարող է պայմանավորված լինել վարակով կամ ուռուցքով: Քաշի կտրուկ անբացատրելի կորուստը կարող է պայմանավորված լինել հորմոնալ դիսբալանսով կամ օնկոլոգիական հիվանդություններով: Նյութի աղբյուր՝ med.tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-03-11 11:10:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003