Ըստ վիճակագրական տվյալների՝ կրծքագեղձի քաղցկեղով առավել հաճախ հիվանդանում են եվրոպացի կանայք, իսկ հազվադեպ՝ ճապոնուհիները: Ինչպես նշում են բժիշկները, կրծքագեղձով հիվանդացության դեպքերի մեծ մասը գրանցվում է 35 տարեկանն անց դեռ չծննդաբերած կանանց մոտ, սակայն այսօր այն հանդիպում է նաև ավելի երիտասարդ կանանց շրջանում: Հիմնականում ախտաբանությունը տեղակայվում է գեղձի վերին դրսային հավածում՝ անութափոսի մոտ: Չնայած հիվանդության հետ կապված մահացությունը բավականին բարձր է՝ մինչև 25% , սակայն այն ենթարկվում է բուժման, եթե հայտնաբերվում է սկզբնական փուլում: Մաստոպաթիա՞, թե` կրծքագեղձի քաղցկեղ: Առաջին ախտանիշներն ու վաղ ախտորոշումը: Կարևո՞ր է, արդյոք, ժառանգականությունը: Ո՞րն է այս վտանգավոր հիվանդության զարգացման պատճառը: Բժիշկները պնդում են, որ կրծքագեղձի քացկեղն առաջանում է կամ կանանց սեռական հորմոնների ակտիվության բարձրացման, կամ գենետիկական մակարդակում խանգարումների հետևանքով: Իսկ դա նշանակում է, որ եթե ընտանիքում եղել են կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր, կինը ռիսկի խմբում է և պետք է կանոնավոր հետազոտվի: Նույն կերպ պետք է վարվել նաև, եթե առկա են հորմոնների մակարդակի խանգարման բերող ուղեկցող հիվանդություններ: Կարցինոմայի զարգացմանը նպաստող լրացուցիչ գործոնների թվին են պատկանում. դաշտանային ցիկլի վաղ սկիզբը, երբ աղջիկը 12 տարեկանից փոքր է, ցիկլի ուշ ավարտը՝ 55 տարեկանն անց կանանց մոտ, 35 տարեկանից հետո հղիության բացակայությունը, այլ օրգաններում ուռուցքային գոյացությունների առկայությունը, նախաքաղցկեղային վիճակները (մաստոպատիայի և ֆիբրոադենոմաների որոշ տեսակներ), ցածր ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորությունները, մշտապես հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունումը: Ընդ որում, այս գործոնները տարբեր ձևով են ազդում կրծքի վիճակի վրա, այսինքն, ոչ միշտ են հաստատապես բերում հիվանդության առաջացման, պարզապես նրանց չպետք է անտեսել: Անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ կրծքագեղձի ուռուցքներն անհամասեռ են. իրենց մեջ ներառում են տարբեր բջիջներ, որոնք տարբեր ձևով են արձագանքում կիրառվող բուժմանը: Դա է պատճառը, որ երբեմն բժիշկները դժվարանում են ասել, թե ինչպես կզարգանա հիվանդությունը և կընթանա բուժումը: Արտասովոր ախտանիշներ: Բուժման շանսերը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ուշադրությամբ հետևել սեփական առողջական վիճակին: Այսպիսով, ախտանիշներից մեկը, որն, ի դեպ, բնորոշ է շատ ուռուցքային հիվանդություններին, քաշի կտրուկ անկումն է առանց ակնհայտ պատճառի (սննդակարգ, սնուցման փոփոխություն և այլն): Եթե մարմնի քաշի անկումը պահպանվում է ավելի քան երեք ամիս, անհրաժեշտ է շտապ բժշկի դիմել: Ախտանիշների թվին են պատկանում նաև կրծքի շրջանում կայուն ցանավորումը, մաշկի թեփոտումը, պտուկի ձևի փոփոխությունը, այդ շրջանում մեծացող խալերը, հատկապես եթե այս ամենը զուգակցվում է կրծքից արտադրության, անութափոսերում ցավի հետ: Հիվանդության զարգացման ընթացքում կրծքում հայտնաբերվում են հանգուցային նորագոյացություններ, որոնցից շատերն ի սկզբանե կարող են ախտաբանական չլինել, սակայն մի շարք գործոնների ազդեցության տակ վերափոխվում են: Կրծքագեղձի քացկեղի կանխարգելումը: Ճշմարտությունն ու առասպելները հիվանդության մասին:Փրկող հետազոտություն: Վաղ շրջանում հիվանդության հայտնաբերման համար անհրաժեշտ է տարեկան մեկ անգամ (իսկ ցուցումների դեպքում` ավելի հաճախ) հետազոտվել մամոլոգի մոտ: Օգտակար է նաև ամենամսյա ինքնազննումը: Բժիշկները խորհուրդ են տալիս առավել հավաստի տվյալների ստացման նպատակով վարել զննումների օրագիր, որտեղ անհրաժեշտ է գրանցել այդ հետազոտության բոլոր մանրամասները: Սա հնարավորություն է տալիս հասկանալ` արդյո՞ք դիտվում է հանգուցային նորագոյացությունների աճ, չկա՞ն, արդյոք, նոր խնդիրներ, նոր խալեր և այլն: Գոծողությունն իրականացվում է ցիկլի 5-7-րդ օրը, լավագույն տարբերակը` այն իրականացնել մոտավորապես նույն օրը: Ինքնազննումը բաղկացած է 2 մասից՝ տեսողական զննում (դիտում) և շոշափում: Առաջինի իրականացման համար անհրաժեշտ է գտնվել տաք և լուսավոր սենյակում, որտեղ կա հայելի (այդ առումով լոգարանն է հարմար): Զննման ժամանակ անհրաժեշտ է ուշադրությամբ ուսումնասիրել կրծքերի տեղակայման համաչափությունը , տեսնել՝ չկա՞ ,արդյոք, մեկի մեծացում, կասկածելի ախտանիշներ, մաշկն արդյո՞ք նորմալ է : Շոշափումը կարելի է իրականացնել ինչպես կանգնած, այնպես էլ պառկած, իսկ ավելի լավ է` երկու տարբերակով: Կրծքագեղձերը պետք է հետազոտել մատների ծայրով և պետք չէ ուժեղ սեղմել: Սկզբում պետք է ստուգել մեկ, ապա մյուս կուրծքը: Պետք է ուշադրություն դարձնել` արդյո՞ք կուրծքը չի կարծրացել, չկա՞ն հանգույցիկներ: Եթե ըստ ինքնազննման արդյուքների ինչ-որ բան անհանգստացնում է կնոջը, ապա անհրաժեշտ է շտապ դիմել մամոլոգին: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-01-22 16:07:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003