Առաջին հերթին, ճիշտ կլինի հղիանալուց առաջ նախապես հետազոտվել, որպեսզի առողջական խնդիրների դեպքում հնարավորության սահմաններում դրանք կանխարգելել, քանի որ հղիության նորմալ ընթացքի համար մոր առողջական վիճակը խիստ կարևոր է: Հղիության առաջին շաբաթը, ինչպես սովորաբար բժիշկներն անվանում են, իրականում դեռ բնավ էլ հղիություն չէ: Կնոջ օրգանիզմը պատրաստվում է ձվազատման և հետագա բեղմնավորման, ինչը կարող է կատարվել 14 օրվա ընթացքում: Բժիշկները հղիությունը հաշվարկում են ոչ թե բեղմնավորման օրվանից, որը հնարավոր չէ պարզել, այլ վերջին դաշտանի առաջին օրվանից սկսած: Տվյալ ցիկլում իրականացած բեղմնավորման մասին հայտնի կլինի 3-4 շաբաթից ոչ շուտ, երբ արդեն սկսում են աստիճանաբար արտահայտվել հղիության առաջին նշանները: Դեռ այդ ժամանակ հազարավոր ձվաբջիջներից այն միակը, որը բեղմնավորվում է, անգամ էլ չի հասցրել դեռ ձվարանից դուրս գալ: Դաշտանային ցիկլի առաջին օրերին սկսվում է առաջնային ֆոլլիկուլներից մեկի աճը՝ ցիկլի 7-8-րդ օրը, անհրաժեշտության դեպքում կարելի է ուլտրաձայնային հետազոտություն կատարել` պարզելու, թե արդյո՞ք հայտնվել է դոմինանտ ֆոլլիկուլը, որը մի քանի օր անց պետք է օվուլյացիայի արդյունքում պոկվի ձվարանից: Մոր վիճակը հղիության առաջին շաբաթում Ապագա մայրը պետք է օր առաջ պատրաստվի հղիությանը: Առաջին հերթին, պետք է վերանայել կենսակերպը. հրաժարվել վնասակար սովորություններից՝ ծխելուց, ալկոհոլ օգտագործելուց և այլն: Դեղորայք ընդունելուց առաջ, եթե դրա անհրաժեշտությունն իրոք կա, պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ շատ դեղեր հակացուցված են հղիության ընթացքում: Դրանց օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ պտղի զարգացման վրա: Իսկ, օրինակ, ֆոլաթթվի օգտագործումը կարելի է սկսել հենց սկզբից: Այն նպաստում է պտղի նորմալ աճին և զարգացմանը: Այսպիսով, ապագա մայրը գղիության առաջին շաբաթում պետք է. այցելի գինեկոլոգի, հրաժարվի վնասակար սովորություններից, սկսի ընդունել ֆոլաթթու: Նյութի աղբյուր՝ med-practic.com
Հրապարակման ամսաթիվը

2019-01-19 13:02:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003