Լեզուն անչափ կարևոր օրգան է, որը շատ բան կարող է պատմել մարդու առողջական վիճակի մասին: Դրա ձև, գույնը, խոնավությունը, չորությունը, գծերն ու ճաքերը առողջական վիճակի համար շատ կարևոր բնութագրիչներ են: Լեզվի գույնն ու փառը երկու կարևոր ցուցիչ են, որոնք կօգնեն ճիշտ ախտորոշում իրականացնել: Առողջ մարդու լեզուն միշտ լինում է վարդագույն և չի ունենում ավելորդ փառ: Եթե լեզվի վրա փառ է առաջանում և չի անհետանում նույնիսկ մի քանի օր անց, ապա նշանակում է, որ օրգանիզմում որևէ առողջական խնդիր կա: Պարբերաբար լեզուն մաքրելը կօգնի ազատվել ոչ միայն նստվածքներից, այլ նաև կբարելավի համային զգացողությունը, կազատի բերանի խոռոչի տհաճ հոտից, կպաշտպանի ատամներն ու բերանի խոռոչը: Լեզուն պատող բարակ շերտը պարունակում է միլիոնավոր բակտերիաներ, ուստի մարդիկ միշտ գտնվում են տարբեր վարակների զարգացման վտանգի տակ: Բերանի խոռոչի հիգիենան բարելավելու համար հարկավոր է օրական երկու անգամ մաքրել լեզուն: Այդ պրոցեդուրայի համար անհրաժեշտ է ընդամենը 10 վայրկյան, սակայն այն թույլ է տալիս նվազեցնել բերանի խոռոչում գտնվող բակտերիաների քանակը: Լեզուն մաքրելու համար գոյություն ունի հատուկ քերիչ: Այն հարկավոր է մի քանի անգամ զգուշորեն քսել լեզվի մակերևույթին, ողողել բերանի խոռոչն աղաջրով, իսկ այնուհետև լավ լվանալ ջրով: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-01-19 12:44:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003