Կապտուկներն առաջանում են, երբ հարվածի հետևանքով վնասվում են մաշկի վերին շերտերում գտնվող մանր արյունատար անոթները, ինչի արդյունքում էլ որոշ քանակությամբ արյուն է կուտակվում երթամաշկային հյուսվածքներում: Մաշկի տակ կուտակված այդ արյունն էլ նկատվում է կարմրակապտավուն հետքի տեսքով: Սակայն երբեմն կապտուկները պայմանավորված չեն լինում հարվածով կամ մեխանիկական այլ վնասվածքով, այլ հուշում են առողջական լուրջ խնդիրների մասին: Հատկապես վտանգավոր են ուժգին ցավով կամ գլխացավով ուղեկցվող կապտուկները, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին՝ լուրջ բարդություններից խուսափելու համար: Կապտուկները կարող են առաջանալ այնպիսի լուրջ հիվանդությունների դեպքում, ինչպիսին են հեմոռագիկ վասկուլիտը (Շենլեյն-Գենոխի հիվանդություն) կամ համակարգային վասկուլիտը, ուստի նման խնդիրը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Կապտուկների առաջացման դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ միջոցներ ձեռնարկել և դիմել ռևմատոլոգին: Ոչ մի դեպքում չի կարելի չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է խիստ վտանգավոր լինել և էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը: Հարկ է հիշել, որ միայն որակավորված մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել համապատասխան բուժումը, որը կլինի և՛ արդյունավետ, և՛ անվտանգ: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-01-19 12:37:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003