Տարիների ընթացքում փոխվում են մարդու ինչպես արտաքինը, այնպես էլ նախասիրություններն ու սովորությունները, և սա բնական երևույթ է: Հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում իրենց սննդակարգին, մինչդեռ գալիս է մի պահ, երբ լուրջ փոփոխություններ պետք է արվեն և՛ կենսակերպում, և՛ սննդակարգում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 մթերք, որոնցից հարկավոր է խուսափել 30 տարեկանից հետո: 1. Պրոտեինային ըմպելիքներ ու էներգետիկ բատոններ. այս ըմպելիքներն ու էներգետիկ բատոնները չեն հագեցնում օրգանիզմը սպիտակուցներով և էներգիա չեն հաղորդում, ուստի հարկավոր է խուսափել դրանցից: Եթե ավելի երիտասարդ տարիքում մարդը կարող է չնախաճաշել կամ ուտել առաջին պատահած մթերքը, ապա տարիքի հետ նա պետք է սովորի ճիշտ սնվել և օգտագործել միայն առողջարար սննդամթերք: Բացի այդ, հարկ է հիշել, որ էներգետիկ բատոնները պարունակում են բազմաթիվ վնասակար բաղադրիչներ, որոնք կարող են խիստ վտանգավոր լինել առողջության համար: 2. Սպիտակ հաց. սպիտակ ալյուրից պատրաստված ցանկացած մթերք վնասակար է առողջության համար: Սպիտակ հացն ու կրուասանները պարունակում են մեծ քանակությամբ շաքար ու գլյուկոզա, որոնք կարող են խանգարել օրգանիզմում վաղ ծերացումն արգելակող շատ սպիտակուցների և կոլագենի արտադրությունը: Քաշի տատանումներից և արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում սպիտակ հացի փոխարեն օգտագործել ամբողջահատիկ հաց: 3. Թխվածքաբլիթներ. թխվածքաբլիթները պարունակում են մեծ քանակությամբ ճարպեր ու կալորիաներ: Երիտասարդ տարիքում մարդու օրգանիզմը հեշտությամբ է յուրացնում նման սնունդը, սակայն 30 տարեկանից հետո ավելորդ քաշից ազատվելը շատ ավելի դժվար է լինում: Սա է պատճառը, որ հարկավոր է բացառել թխվածքաբլիթները կամ գոնե հնարավորինս խուսափել դրանցից: 4. Տարբեր սննդային հավելումներով պատրաստված եգիպտացորեն. առանց հավելումների պոպկորն այդքան վտանգավոր չէ, սակայն դրա պատրաստման ժամանակ օգտագործվող համային հավելումներն ու մեծ քանակությամբ յուղը խիստ վնասակար են զարկերակների համար և կարող են դառնալ մի շարք սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ: 5. Մարգարին. կարագի փոխարինիչները պարունակում են տրանսճարպեր, որոնք կարող են դառնալ սրտի հիվանդությունների առաջացման ու զարկերակների խցանման պատճառ: Բացի այդ, տրանսճարպերը խթանում են մաշկի ծերացման գործընթացները և դարձնում են այն ավելի զգայուն ու խոցելի ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: 6. Վերամշակված միս. բեկոնը, խոզապուխտը և երշիկեղենի այլ տեսակները զրկում են մաշկը առաձգականությունից: Նմանատիպ մսամթերքը պարունակում է մեծ քանակությամբ նիտրատներ ու նիտրիտներ: Բացի այդ, դրանք թթվայնացնում են օրգանիզմի բջիջները, ինչի հետևանքով խանգարվում է կոլագենի և էլաստինի արտադրությունը: 7. Առանց շաքարի նախուտեստներ. նման մթերքի մեջ շաքարի փոխարեն սովորաբար օգտագործվում են արհեստական քաղցրացուցիչներ, որոնք խիստ վնասակար են լյարդի համար: 8. Սուրճ. կոֆեին պարունակող ըմպելիքները նպաստում են վաղաժամ ծերացմանը: Դրանք խիստ բացասաբար են ազդում քնի որակի վրա, ինչը խանգարում է գիշերային հանգստի ժամանակ մաշկի վերականգնման գործընթացը: Բացի այդ, հարկավոր է խուսափել նաև նման ըմպելիքների համար նախատեսված ձողիկներից, քանի որ դրանց միջոցով ըմպելիքը խմելը նպաստում է հավելյալ կնճիռների առաջացմանը: 9. Գարեջուր ու կոկտեյլներ. տարիքի հետ օրգանիզմի համար ավելի ու ավելի դժվար է լինում ալկոհոլային ըմպելիքները յուրացնելը: Նման ըմպելիքները դառնում են նաև քնի խանգարումների առաջացման պատճառ, ինչն էլ կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Բացի այդ, ալկոհոլը ջրազրկում է մաշկը և նպաստում դրա առաձգականության կորստին: Սա է պատճառը, որ դրանց փոխարեն խորհուրդ է տրվում խմել բնական հյութեր, որոնք շատ ավելի օգտակար են և չեն առաջացնում կողմնակի բարդություններ: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-01-19 11:30:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003