Հիշողության վատացումը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, սակայն բարեբախտաբար կան մի շարք արդյունավետ մեթոդներ, որոնք օգնում են բարելավել հիշողությունը և հեշտ կենտրոնանալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը: 1. Սրտի աշխատանքն արագացնող վարժություններ: Ուսումնասիրութունները ցույց են տվել, որ կարդիովարժությունները նվազեցնում են Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը, ինչպես նաև բարելավում են տեղեկությունը մտապահելու կարողությունը: 2. Ազատվել շեղող գործոններից: Մտավոր աշխատանք կատարելիս հարկավոր է ազատվել ավելորդ շեղող գործոններից, որոնք թույլ չեն տալիս կենտրոնանալ: Նման դեպքերում հարկավոր է անջատել բջջային հեռախոսը, երաժշտությունը, համակարգիչը, հեռուստացույցը և առհասարակ հեռու մնալ շեղող գործոններից: 3. Քնել առնվազն 7 ժամ: Կոգնիտիվ գործառույթները բարլավող ևս մի հիանալի միջոց է առողջ քունը: Գիտնականների խոսքով քնի դանդաղ փուլը շատ կարևոր է, քանի որ այդ ժամանակ է նոր տեղեկությունը պահվում հիշողության մեջ, իսկ կարճատև քնի դեպքում կրճատվում է նաև քնի դանդաղ փուլի տևողությունը: 4. Կիրառել ասոցացումներ: Որևէ բան հեշտ մտապահելու լավագույն միջոցներից մեկն այն մեկ այլ ավելի ծանոթ երևույթի հետ ասոցացնելն է: Այս դեպքում նոր դետալները միանում են արդեն իսկ ձևավորված նեյրոնային ցանցին: 5. Պաշտպանվել սթրեսից: Սթրեսը միշտ բացասաբար է անդրադառնում հիշողության վրա, քանի որ նյարդային համակարգն իր ռեսուրսներն օգտագործում է օրգանիզմի պաշտպանության համար: Սա է պատճառը, որը հիշողության բարելավման համար հարկավոր է խուսափել սթրեսից: Օրինակ՝ կարելի է մեդիտացիաներ անել կամ հանգստացնող թեյեր խմել: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-01-18 12:32:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003