Շատերի կարծիքով՝ 40 տարեկանից հետո կանայք վախենում են, որ իրենց օրգանիզմում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Իրականում ամեն ինչ այդքան վատ չէ, սակայն հարկավոր է պատրաստ լինել անակնկալների: Հիմնականում կանանց օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները պայմանավորված են լինում էստրոգեն հորմոնի մակարդակի նվազմամբ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ փոփոխություններից մի քանիսը: Մազաթափություն: Տարիքի հետ մարդկանց մազերը դառնում են ավելի բարակ ու թույլ: 40 տարեկանից հետո ոչ միայն տղամարդիկ են սկսում կորցնել վարսերը, այլ նաև կանայք: Սա հնարավորություն է տալիս հազվադեպ մազահեռացում անել, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է խնամել նաև գլխի մազերը, ընտրել համապատասխան շամպուններ, օգտագործել ամրացնող դիմակներ ու վիտամիններ ընդունել: Հիշողության վատացում: Էստրոգենի մակարդակի նվազումն ազդում է նաև գլխուղեղի՝ հիշողության համար պատասխանատու հատվածի աշխատանքի վրա: Այդ ժամանակ գլխուղեղում տեղի են ունենում որոշ կառուցվածքային փոփոխություններ, որոնք հանգեցնում են հիշողության վատացման: Եթե մոռացկոտությունը չի կրում մշտական բնույթ, ապա անհանգստանալ պետք չէ: Որոշ ժամանակ անց գլխուղեղը կհարմարվի էստրոգենի պակասին և իրավիճակը կբարելավվի: Հիանալի կանխարգելիչ միջոց են հիշողության մշտական մարզումներն ու գլխուղեղը զարգացնող վարժությունները: Դաշտանային ցիկլի խանգարում: Այս տարիքում օրգանիզմում էստրոգենի մակարդակը կարող է տատանվել՝ պարբերաբար բարձրանալով ու նվազելով, ուստի կարող է խանգարվել նաև դաշտանային ցիկլի: Կարող է փոխվել դրա տևողությունը կամ առատությունը: Եթե այդ տատանումներն աննշան են, ապա խիստ անհանգստության կարիք չկա, սակայն ուժեղ ցավերի կամ լուրջ խանգարումների դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ: Միզարձակության խանգարումներ: Անմիզապահությունը կարող է նկատվել նաև 40 տարեկանից հետո: Բանը նրանում է, որ օրգանիզմում էստրոգենի նվազման հետ մեկտեղ թուլանում են միզուկի և միզապարկի մկանները, ինչն էլ նման խնդիրներ է առաջացնում: Սակայն այս խնդիրը կարելի է լուծել, ամեն օր այդ մկաններն ամրապնդող վարժություններ կատարելով: Հաճախակի ի հայտ եկող ցիստիտ: Սա նույնպես պայմանավորված է էստրոգենի մակարդակով: Գիտնականների կարծիքով՝ էստրոգենը պաշտպանում է մարդկանց օրգանիզմը բակտերիաներից, որոնք էլ առաջացնում են ցիստիտ ու մրզուղիների վարակներ: Եթե իրավիճակը լուրջ անհանգստություն է պատճառում, ապա հարկավոր է դիմել բժշկի օգնությանը: Մասնագետը կարող է նշանակել տեղային բուժում հորմոնալ դեղամիջոցներով կամ հորմոնաթերապիայի կուրս: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-01-15 10:58:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003