Եղանակային փոփոխությունների ժամանակ մարդկանց մոտ գլուխ են բարձրացնում քրոնիկ հիվանդությունները, վատանում է ինքնազգացողությունը, սկսում է նկատվել թուլություն: Գիտնականնեը վստահ են, որ նման խնդիրները հաճախ առաջանում են վիտամինների պակասի հետևանքով և կարող են հաղթահարվել սննդակարգը կարգավորելու միջոցով: Մասնագետները վստահ են, որ ավիտամինոզը կամ վիտամինաքաղցն ախտորոշելու համար բավական է նայել հայելու մեջ, քանի որ այդ խնդրի ախտանշաններն ի հայտ են գալիս մարդու դեմքին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ավիտամինոզի 8 հիմնական ախտանշանները: 1. Լնդերի արյունահոսություն: Այս խնդիրը կարող է ի հայտ գալ նստակյաց կենսակերպ վարող ու վատ սովորություններ ունեցող մարդկանց մոտ: Որպես կանոն՝ լնդերի արյունահոսությունը պայմանվորված է լինում վիտամին C-ի պակասով, ուստի՝ հարկավոր է ավելի շատ ցիտրուսային մրգեր ու պղպեղ օգտագործել: Բացի այդ, վիտամին C-ի հարուստ պաշար է նաև մասուրը, ուստի՝ շատ օգտակար է նաև մասուրի եփուկը: 2. Բշտիկներ: Հասունացման շրջանում առաջացած բշտիկների դեպքում անհանգստանալու կարիք չկա, սակայն եթե այս խնդիրն ի հայտ է գալիս 20 տարեկանից բարձր մարդու մոտ, ապա հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել: Հաճախ հասուն մարդու դեմքին առաջացած բշտիկները վկայում են լյարդի ու մարսողության խնդիրների մասին: Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ ջուր խմել՝ օրգանիզմը տոքսիններից մաքրելու համար, ինչպես նաև օգտագործել սուրճ ու բանջարեղեն՝ տրամադրությունը բարձրացնելու համար: 3. Շուրթերի սպիտակ մաշկ: Սա օրգանիզմում երկաթի պակասի նշան է: Այս խնդրից ազատվելու համար հարկավոր է սննդակարգը հարստացնել կարմիր մսով: 4. Հորիզոնական կնճիռներ ճակատի հատվածում: Գիտնականների խոսքով նման կնճիռները ոչ միշտ են ծերացման նշան լինում: Լինում են դեպքեր, երբ դրանք պայմանավորված են լինում մարսողության վատացմամբ, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ամեն առավոտ մի բաժակ կիտրոնի հյութով գոլ ջուր խմել: 5. Ականջների քոր: Գիտնականների հավաստմամբ՝ այս խնդիրը պայմանավորված է վիտամին D-ի պակասով, իսկ դրա լուծման համար հարկավոր է արևային լոգանք ընդունել կամ այցելել սոլյարի: 6. Մազերի չորություն: Մազերը չորանում են B7 վիտամինի պակասի հետևանքով: Բացի այդ, այս վիտամինի դեֆիցիտը կարող է դառնալ նաև գլխամաշկի թեփոտության ու մազերի փխրունության պատճառ: Բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել դիետաներից և ուտել ձուկ, բանջարեղեն, մրգեր, սնկեր ու լոբի: 7. Դեմքի այտուցվածություն: Յոդի պակասի դեպքում մարդկանց մոտ խանգարվում է վահանաձև գեղձի աշխատանքը, ինչի հետևանքով առաջանում է դեմքի այտուցվածություն: Այս խնդրից ազատվելու համար հարկավոր է հասարակ կերակրի աղը փոխարինել յոդացված աղով և սննդակարգում ներառել ծովամթերք: 8. Գունատություն: Մաշկի գունատությունը հաճախ պայմանավորված է լինում օրգանիզմում վիտամին B12-ի դեֆիցիտով, սակայն այս խնդիրը կարելի է լուծել ծովամթերք ու միս օգտագործելով: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-01-12 12:41:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003