Արթրիտը հոդի բորբոքային հիվանդություն է: Հիվանդության հիմնական ախտանշաններն են հոդացավերն ու շարժունակության սահմանափակումը, որը սովորաբար տարիների ընթացքում ավելի է սրվում: Ռևմատոիդ արթրիտը բավական տարածված հիվանդություն է, թեև մարդկանց մեծ մասը բավարար ուշադրություն չի դարձնում խնդրին: Ռիսկի գործոններից են. ժառանգական նախատրամադրվածություն, տարիք (տարիների ընթացքում հիվանդության զարգացման հավանականությունը մեծանում է), սեռ (կանանց շրջանում հիվանդությունն առավել հաճախ է հանդիպում), հոդերի վնասվածքներ, ճարպակալում (ավելորդ կիլոգրամները ճնշում են հոդերը, ինչը կարող է հանգեցնել հիվանդության զարգացման): Ռևմատոիդ արթրիտի դեպքում առավել հաճախ ախտահարվում են ձեռքերի, ծնկների, դաստակների, սրունքների հոդերը: Այն կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, եթե համապատասխան բուժօգնություն չստանաք: Կարող են ախտահարվել մաշկը, սիրտը, թոքերը, նյարդային համակարգը: Հիվանդության վաղ ախտանշանները․ ընդհանուր թուլություն, չորություն բերանում, աչքերի չորություն, քոր, բորբոքում, քնի խնդիրներ, ախորժակի կորուստ, առավոտյան ժամերին շարժումների կաշկանդվածություն, որն անցնում է օրվա ընթացքում, ձեռքերի, ծնկների, դաստակների, սրունքների, ուսերի ցավ, շարժունակության անկում, այտուցվածություն, քաշի անկում: Նյութի աղբյուր՝ 168․am
Հրապարակման ամսաթիվը

2019-01-11 12:54:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003