Սննդամթերքը կարող է մարդու օրգանիզմին էներգիա հաղորդել ու բարձրացնել տոնուսը, սակայն սխալ ընտրված մթերքը կարող է նաև հակառակ ազդեցությունն ունենալ և դառնալ հոգնածության ու քնկոտության պատճառ: Նման խնդիրներից խուսափելու համար գիտնականները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք «խլում» են մարդու էներգիան: 1.Բանան: Բանանը մագնեզիումի հարուստ աղբյուր է, իսկ այս տարրն օժտված է հանգստացնող հատկությամբ և անգամ կարող է դանդաղեցնել արյան հոսքն ու անոթազարկը: Միանգամից մի քանի բանան ուտելու դեպքում մարդը կարող է դառնալ քնկոտ ու դանդաղաշարժ: 2. Յոգուրտ: Այս մթերքը պարունակում է տրիպտոֆան, որը խթանում է մելատոնինի և սերոտոնինի սինթեզը, իսկ այդ նյութերն ազդում են որպես բնական քնաբեր միջոց: 3.Սուրճ: Շատերը սուրճն օգտագործում են էներգիա ստանալու և առույգանալու համար, սակայն այս ըմպելիքը ջրազրկում է օրգանիզմը, ինչը կարող է դառնալ ընդհանուր թուլության ու ուշադրության վատացման պատճառ: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս սուրճից հետո անպայման մի բաժակ մաքուր չգազավորված ջուր խմել: 4.Բալի հյութ: Բալը պարունակում է մեծ քանակությամբ բնական մելատոնին, որը բարելավում է քնի որակն ու տևողությունը, ուստի բալի հյութի գործածությունը կարող է դառնալ քնկոտության պատճառ: 5. Կաթնամթերք: Գիտնականները նախազգուշացնում են, որ տարիքի հետ մարդու մոտ կարող է զարգանալ անհանդուրժողականություն կաթնամթերքի մեջ պարունակվող սպիտակուցի նկատմամբ, անգամ եթե նախկինում նման խնդիրներ չեն նկատվել: Այս ամենի հետևանքով կարող է առաջանալ էներգիայի կորստի և հոգնածության զգացողություն: 6. Ընկուզեղեն: Ընկույզները, ինչպես և բանանը, պարունակում են մեծ քանակությամբ մագնեզիում, որը քունը կարգավորող գլխավոր տարրերից մեկն է: Նման մթերք օգտագործելու դեպքում հոգնածության խնդրին հատկապես հաճախ են բախվում այն մարդիկ, որոնց օրգանիզմում կա մագնեզիումի դեֆիցիտ: 7.Յուղոտ միս: Յուղոտ ու տապակած միսը բավական երկար է մարսվում ու յուրացվում, ինչի համար օրգանիզմը զգալի էներգիա է ծախսում: Այս դեպքում մարդն իր ներքին ուժերը վատնում է սննդի յուրացման վրա, ինչի հետևանքով էլ կարող է հոգնածության զգացողություն առաջանալ: 8.Հացաբուլկեղեն, մակարոնեղեն ու քաղցրավենիք: Սննդամթերքի այս տեսակներն առաջացնում են արյան մեջ գյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացում ու անկում, ինչը բացասաբար է անդրադառնում ինքնազգացողության վրա: Նման կտրուկ տատանումների հետևանքով մարդկանց մոտ նկատվում է ուժերի անկում և հոգնածության ու քնկոտության զգացողություն: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-01-11 12:14:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003