Ձմռանը մարդկանց իմունային համակարգը թուլանում է, ինչի հետևանքով էլ օրգանիզմն ավելի խոցելի է դառնում վիրուսների, բակտերիաների ու հիվանդությունների այլ հարուցիչների նկատմամբ։ Սա է պատճառը, որ հարկավոր է ավելի ուշադիր լինել և ամեն կերպ բարձրացնել իմունիտետը։ Ձեզ ենք ներկայացնում մի հիանալի խառնուրդ, որի բաղադրիչները խթանում են իմունային համակարգի ակտիվությունն ու պաշտպանում են օրգանիզմը հիվանդություններից։ Անհրաժեշտ բաղադրիչներն են․ 300-350 գրամ կոճապղպեղ, 1 հատ կիտրոն, 150-200 գրամ մեղր։ Պատրաստման եղանակը․ Խառնուրդը պատրաստելու համար հարկավոր է կիտրոնն ու կոճապղպեղը լվանալ, կոճապղպեղը կեղևազրկել ու մանրացնել, իսկ կիտրոնից հեռացնել կորիզները։ Այնուհետև մանրացնել բացադրիչները կոտորակիչի կամ մսաղացի միջոցով, ավելացնել մեղրը և լավ խառնել։ Կոճապղպեղը ոչ միայն պաշտպանում է մրսածությունից, այլև մաքրում է օրգանիզմը խոլեստերինից, դուրս է բերում տոքսիններն ու մակաբույծները և առհասարակ երիտասարդացնող ազդեցություն է ունենում։ Այս խառնուրդը հարկավոր է ընդունել ամեն օր մեկական թեյի գդալ։ Այն կարելի է ավելացնել նաև թեյին և ընդունել որպես ըմպելիք։ Սակայն հարկ է հիշել, որ կոճապղպեղը կարող է վտանգավոր լինել աղեստամոքսային տրակտի խնդիրների դեպքում, ուստի անհրաժեշտ է ուշադիր լինել։ Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-01-10 11:31:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003