Լոռամրգին հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամին C-ով, բջջանյութով, կալիումով: Հակաօքսիդանտ է: Բարձրացնում է օրգանիզմի պաշտպանողական կարողությունները: Չեզոքացնում է մանրէներին: Լոռամրգին կարող է կանխարգելել դրանց աճը նյութափոխանակության և միզասեռական համակարգերում: Օգնում է կանխարգելել միզասեռական համակարգի բորբոքային հիվանդությունների զարգացումը: Լոռամրգին նյութեր է պարունակում, որոնք բակտերիաները դուրս են բերում օրգանիզմից՝ նվազեցնելով բորբոքային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Նվազեցնում է խոցային հիվանդության զարգացման հավանականությունը: Օրվա ընթացքում 2 բաժակ լոռամրգու հյութի օտագործումը կարող է օգնել նվազեցնել բակտերիաներիով վարակվածության հավանականությունը, որոնք կարող են խոցային հիվանդության զարգացման պատճառ դառնալ: Իջեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը: Լոռամրգին օգնում է իջեցնել՝ արյան մեջ «վատ» խոլեստերինի, և բարձրացնել՝ «լավ» խոլեստերինի մակարդակը, որը պաշտպանում է արյունատար համակարգը, օգնում նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Կանգնեցնում է կարիեսի և լնդերի հիվանդությունների զարգացումը: Լոռամրգին պոլիֆենոլներ է պարունակում, որոնք կանխարգելում են լնդերի վարակումը մանրէներով: Լոռամրգին կարող եք օգտագործել ցանկացած տեսքով, քանի որ հակաօքսիդանտ ազդեցությունը պահպանվում է թե սառեցրած, թե չորացրած վիճակում և թե մուրաբա պատրաստելուց հետո: Նյութի աղբյուր՝ 168․am
Հրապարակման ամսաթիվը

2019-01-08 12:04:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003