Թուրինջը շատ համեղ ու տարածված միրգ է, որն օժտված է նաև բազմաթիվ օգտակար հատկություններով: Սակայն այդ օգտակար հատկությունների մասին ոչ բոլորը գիտեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը. Թուրինջը բարելավում է մարսողությունն ու արագացնում է նյութափախանակության գործընթացները, այն նվազեցնում է զարկերակային ճնշումը, օգնում է կարգավորել լյարդի աշխատանքը, թարմ թուրինջը քայքայում է աղերը, այս միրգը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, բացի այդ, թուրինջն օժտված է հզոր հակաքաղցկեղային հատկություններով, ինչպես նաև նպաստում է երիտասարդության պահպանմանն ու երկարակեցությանը: Այս միրգը խորհուրդ է տրվում օգտագործել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, ստամոքսի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, ինչպես նաև զարկերակային գերճնշման դեպքում: Սակայն հարկ է հիշել, լավ յուրացնելու համար թուրինջը հարկավոր է ուտել սնվելուց առաջ: Բացի այդ, այս միրգն ունի շատ ցածր կալորիականություն (100 գրամում պարունակվում է ընդամենը 35 կկալ), ուստի այն օգնում է նաև ազատվել ավելորդ քաշից: Նյութի աղբյուր՝ med.tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-01-08 11:40:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003