Խումարի (похмелье) ախտանշանները շատ տհաճ են, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են խուսափել այս խնդրից կամ գոնե մեղմել տհաճ զգացողությունները: Մասնագետները ներկայացրել են մի քամի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն խուսափել խումարի տհաճ ախտանշաններից: Խումարի առաջացման պատճառները: Խումարի առաջացման հիմնական պատճառը մեծ քանակությամբ ալկոհոլի ընդունումն է: Էթիլ սպիրտը համարվում է միզամուղ միջոց, ուստի դրա գործածությունը կարող է հանգեցնել բերանում չորության զգացողության, գլխացավերի, հոգնածության ու սրտխառնոցի առաջացման: Ալկոհոլային ըմպելիքները վնասում են բջիջները, իսկ լյարդում հայտնվելու դեպքում էթիլ սպիրտը վերածվում է ացետալդեհիդի, որը խիստ թունավոր է օրգանիզմի համար: Բացի այդ, նման ըմպելիքները բարձրացնում են ստամոքսում թթվայնության մակարդակը, ինչն էլ հանդիսանում է խումարի ժամանակ սրտխառնոցի և ստամոքսի ցավի առաջացման հիմնական պատճառը: 8 քայլ խումարից ազատվելու համար: 1.Մեկ շիշ գարեջուր: Շատերը խումարի ախտանշաններից ազատվելու համար հաճախ օղի են խմում, սակայն լավագույն միջոցը գարեջուրն է: Ոչ շատ ծանր ախտանշանների դեպքում այն կարելի է փոխարինել կեֆիրով: 2. Ակտիվացրած ածուխ: Ստամոքսը տոքսիններից մաքրելու և ինքնազգացողությունը բարելավելու հիանալի միջոց է ակտիվացրած ածուխը, ուստի խրախճանքից հետո կարելի է ակտիվացրած ածխի 10 հաբ ընդունել: 3. Ասպիրին ու վիտամիններ: Ասպիրինի, ասկորբինաթթվի և պոլիվիտամինների համադրությունը կօգնի ազատվել գլխացավից, կկարգավորի զարկերակային ճնշումն ու օրգանիզմի բնականոն աշխատանքը: 4. Ստամոքսի լվացում: Սրտխառնոցի դեպքում պետք չէ սպասել կամ համբերել, պարզապես հարկավոր է ստամոքսի լվացում անել, ինչի համար կարելի է օգտագործել թույլ աղաջուր կամ կերակրի սոդայի լուծույթ: 5. Մեծ քանակությամբ հեղուկ: Խումարից ազատվելու համար հարկավոր է հնարավորինս շատ հեղուկ խմել: Ցանկալի է թթվի աղաջուր և հանքային ջուր, հյութ կամ կոմպոտ խմել: Շատ արդյունավետ է նաև ոչ թունդ, գոլ, քաղցր թեյը կամ սուրճը: 6. Սնունդ: Շատ արդյունավետ է նաև սնվելը: Եթե ուտելու ցանկություն չկա, կարելի է մի բաժակ գոլ արգանակ խմել, իսկ եթե անգամ արգանակը հնարավոր չէ խմել, ապա կարելի է տոմատի հյութին ձվի դեղնուց ու մի գդալ կոնյակ ավելացնել, լավ խառնել և խմել ստացված «հակախումարային կոկտեյլը»: 7. Կոնտրաստային ցնցուղ: Կոնտրաստային ցնցուղը կթարմացնի և կխթանի արյան շրջանառությունը, ինչն էլ կարագացնի օրգանիզմում ալկոհոլի մնացորդների քայքայման ու դրանց դուրսբերման գործընթացը: 8. Շոգեբաղնիք: Վերջնական թարմացման համար կարելի է շոգեբաղնիք այցելել, սակայն հարկավոր է ուշադիր լինել օդի ջերմաստիճանին՝ ինքնազգացողության վատացումից խուսափելու համար: Նյութի աղբյուր՝ med.tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-01-07 14:20:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003