Զարկերակային ճնշումը շատ կարևոր ցուցանիշ է, որը հարկավոր է մշտապես պահել վերահսկողության տակ: Հարկ է հիշել, որ արյան ճնշման տատանումները կարող են հուշել սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի առաջացման բարձր հավանականության մասին, ուստի այս խնդրի մասին վկայող ախտանշաններին հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 ախտանշան, որոնք վկայում են զարկերակային ճնշման հետ կապված խնդիրների առկայության մասին: 1.Գլխացավեր: Գլխի երկու կողմերի բաբախուն ցավը կարող է վկայել նոր զարգացող զարկերակային գերճնշման մասին: Եթե նման գլխացավը կրկնվում է, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու բուժզննում անցնել: Հարկ է հիշել, որ ցավազրկող դեղամիջոցը կօգնի մեղմել ցավը, սակայն խնդրից չի ազատի: 2.Տեսողության հետ կապված խնդիրներ Առավոտյան աղոտ տեսողության ու կենտրոնացման հետ կապված խնդիրների դեպքում նույնպես անհրաժեշտ է դիմել մասնագետին: Բանն այն է, որ զարկերակային գերճնշումը նպաստում է աչքերի ցանցաթաղանթին արյուն մատակարարող անոթների վնասմանը, ինչն էլ դառնում է տեսողության վատացման պատճառ: 3.Քթից արյունահոսություն: Քթից արյունահոսության պատճառ կարող է հանդիսանալ արյան մակարդման խանգարումը, որն էլ զարկերակային գերճնշման հետևանքներից մեկն է: 4.Շնչառական խնդիրներ: Անկայուն ծանր շնչառությունը պայմանավորված է արյան շրջանառության վատացմամբ ու թթվածնի պակասով: Եթե հևոցն ու դժվարացած շնչառությունն ուղեկցվում են նաև ոտքերի այտուցներով, գլխապտույտով ու սաստիկ հոգնածության զգացումով, ապա հարկավոր է անհապաղ դիմել թերապևտին: Նյութի աղբյուր՝ med.tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-01-07 11:29:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003