Ծոծրակի մկանների կծկվածությունը սովորաբար ուղեկցվում է ցավով եւ շարժվելու դժվարությամբ: Այդ զգացողությունն առաջանում է հատկապես այն ժամանակ, երբ ցանկանում եք թեքել գլուխը: Այս հիվանդությունը մարդուն ստիպում է թեքվել ամբողջ մարմնով: Մկանների կծկումներն ուղեկցվում են գլխացավով, պարանոցի, ուսերի եւ ձեռքերի ցավով: Պարանոցի եւ ծոծրակի ցավ Մկանների կծկումների ամենատարածված պատճառը համարվում է մկանների եւ ջիլերի չափից դուրս ձգվածությունը: Այդ մկանները ղեկավարում են պարանոցի 3-րդ եւ 4-րդ ողերը: Պատճառ կարող է լինել նաեւ բնածին արատը: Մկանների կծկման պատճառները •Սխալ դիրքով քնելը, ինչը հանգեցնում է պարանոցի մկանների լարվածության: Մարզումների ժամանակ պարանոցի վնասվածքներ։ •Ցանկացած գործունեություն, որը կապված է գլխի անընդհատ թեքումների հետ: •Վատ կեցվածքը, օրինակ, երբ մարդը շատ է կռանում համակարգչի դիմաց աշխատելու ընթացքում: •Սթրեսը, որը հանգեցնում է պարանոցի լարվածության: •Երկար ժամանակ պարանոցի սխալ դիրքը: Այդ ամենից բացի, ծոծրակային մկանների կծկումներն ազդանշան են ավելի լուրջ եւ ծանր հիվանդությունների մասին: Գոյություն ունեն կյանքին վտանգ սպառնացող մի շարք հիվանդություններ, որոնք ուղեկցվում են մկանների գերլարումով: Դա կարող է լինել կամ գլխուղեղի բորբոքումն ինֆեկցիոն հիվանդության հետեւանքով, կամ էլ ուղեղի արյան զեղումը: Հնարավոր հիվանդությունները։ Պարանոցի օստեոխոնդրոզ Պարանոցի շրջանի արթրիտ Մենինգիտ Գլխուղեղի կաթված Էնցեֆալիտ Պարկինսոնի հիվանդություն Ամեն անգամ, երբ մկանների կծկումներն ուղեկցվում են ջերմությամբ, խելամիտ կլինի դիմել բժշկի, քանի որ ինքնաբուժությունը կարող է վնասել, հատկապես, եթե դա վերաբերում է պարանոցին եւ մեջքին: Նյութի աղբյուր՝ galatv.am
Հրապարակման ամսաթիվը

2018-12-06 13:57:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003