Խնձոր: Խնձորն օրգանական մանրաթելեր է պարունակում, որոնք չեզոքացնում են բերանի խոռոչում աճող բակտերիաները: Ջուր: Բերանի խոռոչի չորությունը կարող է տհաճ հոտի պատճառ դառնալ: Ջուրը նաև հանքանյութ է պարունակում, որն ատամները պաշտպանում է վնասումից: Օրվա ընթացքում 5-8 բաժակ ջուր խմեք. հեղուկի բավարար մակարդակը կարևոր է ոչ միայն ատամների, այլև ողջ օրգանիզմի աշխատանքի համար: Մաղադանոս: Մաղադանոսը հակաբակտերիալ ազդեցություն ունի, թարմացնում է շնչառությունը, սպանում մանրէներին: Կանաչ թեյ: Կանաչ թեյը բաղադրիչներ է պարունակում, որոնք սպանում են բակտերիաներին: Բնական հակաբիոտիկները կանխարգելում են փառի, կարիեսի առաջացումը, օգնում պայքարել բերանի տհաճ հոտի դեմ: Որոշ հետազոտություններ նաև պնդում են, որ ամեն օր մի բաժակ կանաչ թեյի օգտագործումը նվազեցնում է լնդերի հիվանդության զարգացման հավանականությունը: Ելակ: Ելակը հարուստ է նյութերով, որոնք ատամների էմալի գունային փոփոխության դեմ պայքարելու լավագույն միջոցներից են: Ելակը նաև վիտամին C է պարունակում, որը ևս օգնում է պայքարել ատամնափառի առաջացման դեմ: Նյութի աղբյուր՝ 168.am
Հրապարակման ամսաթիվը

2018-12-06 11:39:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003