Ազնվամորին բավական հեշտ է յուրացվում: Դրա կալորիականությունը բավական ցածր է: Այն օրգանական թթուներ է պարունակում, միկրոէլեմենտներ և մի խումբ վիտամիններ: Դրա կորիզները ևս օգտակար են, քանի որ յուղեր են պարունակում, որոնք օգտագործվում են կոսմետոլոգիայում: Մրսածության դեպքում օգտակար է ոչ միայն ազնվամորու մուրաբան, այլև չորացրած հատապտուղներով ու դրա տերևներով պատրաստված թեյը: Ազնվամորին նաև ֆոլաթթու է պարունակում, այդ պատճառով օգտակար է կանանց, ովքեր ծրագրում են մայրանալ կամ արդեն հղի են: Այս հատապտուղն օգտակար է սրտի և ուղեղի անոթների համար. այն բարձրացնում է աշխատունակությունը, բարենպաստ ազդեցություն ունենում արյան կազմի վրա, օգնում ազատվել հոգնածությունից: Ազնվամորին ցուցված է անեմիայի դեպքում: Այն կարող է օգնել դանդաղեցնել ծերացման գործընթացը՝ մաշկին վերադարձնելով առաձգականությունն ու ազատելով կնճիռներից: Ազնվամորին կարող է օգնել նաև խուսափել սթրեսից. այս հատապտուղը պղինձ է պարունակում, որը բազմաթիվ հակադեպրեսանտների բաղադրիչ է: Այն օգնում է հանգստացնել նյարդային համակարգը: Ազնվամորին նաև միզամուղ ազդեցություն ունի: Հատապտուղը նաև սննդային մանրաթելեր է պարունակում, որոնք շատ կարևոր են աղիների նորմալ աշխատանքի համար: Հակացուցումներ Ազնվամորին հակացուցված է ալերգիայի դեպքում, քանի որ կարող է սրել վիճակը: Հատապտղի օգտագործման արդյունքում կարող են ինքնազգացողության վատացում զգալ մարդիկ, ովքեր աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ունեն, այդ թվում՝ գաստրիտ, խոց: Միզաքարային, երիկամների հիվանդությունների և հոդատապի դեպքում ազնվամորին կարող է բարդացնել վիճակը: Նյութի աղբյուր՝ 168.am
Հրապարակման ամսաթիվը

2018-12-04 11:31:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003