Քաշի փոփոխություն: Քաշի կտրուկ կորուստը կամ ավելացումը հանգեցնում է հորմոնալ անհավասարակշռության, որը կարող է նույնիսկ որոշ ժամանակով դաշտանային ցիկլի բացակայության պատճառ դառնալ: Այս դեպքում որոշ ժամանակ անց ցիկլը վերականգնվում է: Սթրես: Սթրեսը, նյարդային լարվածությունը կարող են ազդել հորմոնների արտադրության վրա, ինչը նաև հանգեցնում է դաշտանային ցիկլի խանգարման: Հյուծող ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Հյուծող մարզումները կարող են ամենորեայի՝ դաշտանի բացակայության հանգեցնել: Ճարպերն արագ այրվում են, որոնք անհրաժեշտ են նաև վերարտադրողական համակարգի աշխատանքի համար: Պրոլակտինի մակարդակի բարձրացում: Կնոջ օրգանիզմն այս հորմոնը մեծ քանակով արտադրում է կրծքով կերարկման ընթացքում, այդ պատճառով դաշտանն այդ ընթացքում հիմնականում բացակայում է: Սակայն պրոլակտինի մակարդակի բարձրացումը կարող է խնդիրների հանգեցնել: Վահանաձև գեղձի խնդիրներ: Վահանաձև գեղձը հորմոններ է արտադրում, որոնք օրգանիզմում մի շարք գործառույթներ են կատարում: Հիպոթիրեոզը՝ հորմոնների մակարդակի նվազումը, կարող է հանգեցնել մի շարք խնդիրների, այդ թվում՝ քաշի ավելացման և դաշտանային ցիկլի բացակայության: Նյութի աղբյուր՝ 168.am
Հրապարակման ամսաթիվը

2018-12-03 16:21:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003