Կոճապղպեղը համարվում է աշխարհի ամենաօգտակար բույսերից մեկը և օժտված է բազմաթիվ օգտակար ու բուժիչ հատկություններով: Այն ունի բավական յուրահատուկ բույր ու համ, ինչի շնորհիվ օգտագործվում է ոչ միայն որպես դեղաբույս, այլև որպես համեմունք: Շատերը կոճապղպեղն օգտագործում են ուտեստների մեջ, իսկ ոմանք էլ այն ավելացնում են տարբեր ըմպելիքներին և անգամ քաղցրավենիքին: Այն օժտված է հակաբորբոքային հատկություններով, խթանում է արյան հոսքը, օգնում է ազատվել ավելորդ քաշից, ինչպես նաև պաշտպանում է տարբեր հիվանդություններից, ուստի զարմանալի չէ, որ այս օգտակար մթերքը բավական տարածված է: Սակայն քչերը գիտեն, որ լինում են դեպքեր, երբ այն կարող է շատ վտանգավոր լինել: Մասնագետները ներկայացրել են, թե որ դեպքերում է կոճապղպեղի գործածությունը հակացուցված: Նորմայից ցածր քաշի դեպքում: Կոճապղպեղը հիանալի օգնական է նիհարել ցանկացողների համար, քանի որ այն նպաստում է ճարպերի ու կալորիաների այրմանը: Սա է պատճառը, որ նորմայից ցածր քաշ ունեցողներին այն խորհուրդ չի տրվում օգտագործել: Այլ դեղամիջոցների օգտագործման դեպքում: Կոճապղպեղն օժտված է բավական ուժեղ հատկություններով, ինչի հետևանքով այն կարող է փոխազդեցության մեջ մտնել այլ դեղամիջոցների հետ: Սա է պատճառը, որ դեղարայքի ընդունման դեպքում մինչ կոճապղպեղն օգտագործելը հարկավոր է նախ խորհրդակցել բժշկի հետ: Արյան շրջանառության հետ կապված խնդիրների դեպքում: Կոճապղպեղը խթանում է արյան հոսքը, ուստի այն հիանալի միջոց է զարկերակային գերճնշումից տառապողների համար: Նյութի աղբյուր՝ med.tert.am
Հրապարակման ամսաթիվը

2018-12-01 16:08:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003