Մաշկի վրա երակների բարակ ցանցի առաջացումը, խոսում է ստորին վերջույթներում արյան հոսքի խանգարման մասին և սովորաբար դրանք հայտնվում են վարիկոզային հիվանդության վաղ փուլերում: Անոթային աստղիկներն/ցանցերը կարող են նաև առաջանալ այլ պատճառներից որպես ավնաս կոսմետիկ խնդիր: Մանր Անոթները կարող են չդիմանալ ճնշմանը, ինչի հետևանքով այդ անոթների պատերը լայնանում են և մաշկի տակ հայտնվում են որպես Անոթային աստղիկներն/ցանցեր, որոնք ունենում են մուգ կարմիր, իսկ երբեմն էլ՝ կապտավուն կամ մանուշակագույն գույն: Դրանք հիմնականում հանդիպում են մասնավորապես` ոտքերի վրա: Հիվանդները հիմնականում Գանգատվում են Ոտքերի ցավերից կամ այտուցից, Ոտքերում ծանրության կամ հոգնածության զգացումից: Անոթային խնդիրների առաջացման պատճառներն են` ժառանգականությունը, հորմոնային ֆոնի խնդիրները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը՝ ծանրություն բարձրացնելը, Գիրությունը, հղիությունը, ոտքերի վրա երկար կանգնելը, քիչ շարժունությունը նստակյաց կյանքը, բարձր կրունքներով կոշիկները, ոտքը ոտքի վրա գցելու կամ տակը ծալած նստելու սովորույթները, արյան մակարդելիության խախտումը, հակաբեղմնավորիչ հաբերի կամ ստերոիդների ընդունումը, չափազանց նեղ հագուստները, փորկապությունը, եւ վնասակար ուլտրամանուշակագույն արեւի ճառագայթները, և տարիքի մեծացումը թուլացնում է անոթների պատերը: Երակային ցանցից ազատվելու համար, նախ և առաջ պետք է անցնել անոթների դուբլեքս հետազոտությունը հայտնաբերելու համար խորքը ընկած անոթային խնդիրները, երակների փականային հետհոսքը , փերֆորանտ երակների առկայությունը , խորանիստ երակների վիճակը և ժխտելու համար լուրջ երակային թրոմբոզ վիճակը : Գոյություն ունի անոթային ցանցի վերացման ժամանակակից մեթոդներ՝ անոթների լազերային կոագուլյացիա և սկլերոթերապիա (սրսկումներ), որոնք ունեն 50 տոկոսից մինչև 90 տոկոս հաջողություն կախված օրգանիզմից և անոթների վիճակից նրանց տրամագծից , մաշկի տակ խորության աստիճանից, և բժիշկի փորձառությունից: Այժմ քննարկենք տնային արդյունավետ միջոցները`Որոնցով Տան պայմաններում կարող եք նվազեցնել անոթային աստղիկներ - ի տեսքը, բարելավել ախտանշանները, նպաստել լավ շրջանառությանը եւ կանխելու հետզարգացումը: 1.էլաստիկ գուլպաներ: ստորին վերջույթների էլաստիկ բինտավորում, կամ կոմպրեսիոն տրիկոտաժ՝ էլաստիկ կոմպրեսիայով՝ գուլպաներ, կիսազուգագուլպաներ և զուգագուլպաներ: նրանք կարող են նվազեցնել գոյություն ունեցող անոթային աստղիկների չափը եւ օգնել կանխել նորերի առաջացումը: 2. Ginkgo Biloba: Խոտաբույսը ginkgo biloba օգնում է ամրապնդել հյուսվածքները, որոնք ձեւավորում են երակային պատերը, խթանում հյուսվածքների թթվածնումը եւ բարելավում շրջանառությունը, դարձնելով այն օգտակար միջոց, բուժելու անոթային աստղիկները: Ընդունել 40 մգ գինկգոյի քաղվածքը օրական երեք անգամ, մինչեւ անոթային աստղիկները անհետանան: 3.խնձորի քացախ: ընդհանուր տնային բնական միջոց է անոթային աստղիկների համար: բամբակի կամ շորի վրա քսել խնձորի քացախը և 15 րոպե օրական 1-2 անգամ դնել լայնացած մանր անոթային ցանցի վրա մի քանի օր մինչև մեկ ամիս : Այն բարելավում է արյան հոսքը եւ շրջանառությունը, որն օգնում է մեծապես նվազեցնել այտուցվածությունը եւ ցավը: 4.Շագանակ: Այն ունի հակաբորբոքային եւ հակաայտուցային հատկություններ: Կիրառել շագանակի գելը անոթային ցանցի վրա օրական երկու անգամ: Հղիների կամ կեռակրող մայրերի համար այն հակացուցված է: Մաղադանոսը պարունակում է վիտամին ՑԷ , որը ամրացնում է անոթի պատերը: 5.Կոճապղպեղը օգնում է բարելավել արյան շրջանառությունը: չիլի պղպեղը համարվում է հրաշք բուժում վարիկոզ երակների համար: 6.Սխտորը ունի հոյակապ հակաբորբոքային հատկություն: 7.Լոլիկ: ունի հակաթրոմբային հատկություններ, որոնք բարելավում են արյան հոսքը: Երբ կիրառվում են տեղային՝ քսելով անոթների վրա, նրանք կարող են օգնել նվազեցնել անոթային ցանցի տեսքը: Օգտակար է հատկապես կանաչ լոլիկը: 8.Վարժություններ: Վատ արյան շրջանառությունը Անոթային աստղիկների առաջացման պատճառներից մեկն է, հատկապես ոտքերի վրա: վարժությունները բարելավում են արյան շրջանառությունը ամբողջ մարմնում, ամրացնում ձեր մարմինը եւ բարելավում են երակների ուժը: Շաբաթը առնվազն 5 անգամ քայլեք 30 րոպե կամ ավելի: Բացի այդ, աշխատանքի վայրում վեր կացեք եւ քայլեք յուրաքանչյուր 2-ից 3 ժամվա ընթացքում `10 րոպե: Փորձեք նվազեցնել ձեր ոտքերի վրա ճնշումը, նվազեցրեք ձեր հավելյալ քաշը : երկար կանգնած կամ նստած մի մնացեք: պաշպանվեք նաև արևի ճառաքայթներից: Բարձրացնել ձեր ոտքերը 15 րոպե պատի վրա պարկած օրը 2-3 անգամ: Նյութի հեղինակ՝ Վրէժ Սարգիս- Դոպլեր/Դուպլեքս Սոնոգրաֆիա
Հրապարակման ամսաթիվը

2018-04-18 14:36:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003