Հարցերի ցանկ

Ինչ է Hospitals-ը

Hospitals-ը տարածաշրջանում` իր որակի մեջ միակը համարվող խորհրդա-տեղեկատվական օնլայն հարթակ է (կայք և բջջային հավելված), որն իր մեջ ներառում է այնպիսի ծառայություններ, որոնք կնպաստեն ձեր միջոցների և ժամանակի խնայողությանը` առողջապահական ոլորտում։ Hospitals-ը իր մեջ ներառում է Խորհրդատվություն ՝ ոլորտի լավագույն մասնագետների հետ(առցանց)։ Տեղեկատվություն բուժհաստատությունների վերաբերյալ։ Դեղատների ցանկ (հասցե)։ Դեղորայքային ցանկ (թույլատրելի)։ Հիվանդությունների ցանկ(այբբենական կարգով)։ Առողջ սնունդ և դիետաներ, մշակված մասնագետների կողմից (առաքում)։ Նորություններ և իրադարձություններ (առողջապահական ոլորտից)։ Hospitals-ը կոտրում է բոլոր կարծրատիպերն ու սահմանները, քանի որ այստեղ տեղ են գտնելու նաև առողջապահական ոլորտում առաջատար համաշխարհային բուժհաստատությունները և մասնագետները։ Մենք սիրով և բարեխղճորեն ծառայում ենք ձեզ՝ շաբաթը 7 օր, օրը՝ 24 ժամ։

Գտնվելու վայրը։

Բժիշկների գրանցման համար - Հայստան ք. Երևան,Մխիթար Հերացու փող. 5, Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոն, 3-րդ հարկ,
Գլխամաս և տեխնիկական թիմ – Մովսես Խորենացու 33, Տաշիր առևտրի կենտրոն 7-րդ հարկ։
Հեռախոսահամար՝ +37460651003։

Ինչպե՞ս կապ հաստատել մեզ հետ։

Հարցերի դեպքում կարող եք դիմել տեխնիկական բաժին՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ +37460651003 կամ հավելվածի միջոցով սեղմեք օպերատոր կոճակը կամ գրեք Էլ փոստին՝ [email protected]։

Ինչպե՞ս դժգոհել։

Տեխնիկական բնույթի խնդիրների դեպքում կարող եք զանգահարել +37460651003 կամ գրել էլ. փոստին ` [email protected]։
Իսկ բժշկի թերացման, ոչ լիարժեք պատասխանի կամ խորհրդատվության հետ կապված ցանկացած խնդրի դեպքում կարող եք գնահատել կամ բացել բողոք՝ խորհրդատվության ավարտից հետո բացվող պատուհանի մեջ համապատասխան կոճակի սեղմամբ։

Հարցրեք մեզ

Ձեր անունը

Ձեր էլ․ հասցեն

Ձեր հարցը