Հարցերի ցանկ

Ծառայության սակագները

Վճարովի ծառայությունների դեպքում գումարը գանձվում է վիրտուալ դրամապանակից՝ գումարի առկայության դեպքում։
Համաձայն աղյուսակի ներկայացված են գները՝ մեկ հաղորդագրության, մեկ րոպե ձայնային զանգի և մեկ րոպե տեսազանգի համար։
Բժշկի խորհրդատվական ծառայության արժեքը հաշվարկվում է՝ ըստ վարկանիշի, համաձայն հետևյալ աղյուսակի (ներկայացված են գները մեկ հաղորդագրության, մեկ րոպե ձայնային զանգի և մեկ րոպե տեսազանգի համար)։
0-1 աստղի դեպքում՝ 50դրամ/նամակ, 25դրամ/րոպե, 100դրամ/րոպե։
1-2 աստղի դեպքում՝ 50դրամ/նամակ, 50դրամ/րոպե, 100դրամ/րոպե։
2-3 աստղերի դեպքում՝ 50դրամ/նամակ, 75դրամ/րոպե, 100դրամ/րոպե։
3-4 աստղերի դեպքում՝ 50դրամ/նամակ, 100դրամ/րոպե, 100դրամ/րոպե։
4-5 աստղերի դեպքում՝ 50դրամ/նամակ, 100դրամ/րոպե, 150դրամ/րոպե։
5 աստղանի բժիշկները իրենք են որոշում իրենց ծառայությունների արժեքները։

Ի՞նչ է իրենից ներկայացնում կոնսուլտացիան, ինչպիսի՞ եղանակներով է այն տեղի ունենում։

Կոնսուլտացիան ծառայություն է, որը իր մեջ ներառում է որակյալ մասնագետի կողմից խորհրդատվություն հետևյալ տարբերակներով՝ տեսազանգ, ձայնային զանգ, հաղորդագրություն։

Տևողությունը։

Հաշվարկը սկսվում է մասնագետի պատասխանելու պահից, իսկ գումարը գանձվում է ըստ վայրկյանների կամ ուղարկված նամակների քանակի։
Բալանսի վրա գումարի սպառվելուն պես կապը ավտոմատ ընդհատվում է, ցանկության դեպքում կարելի է կրկնել կոնսուլտացիան։

Աշխատանքային ժամերը

Կայքը և ծառայությունները հասանելի են 24 ժամ ՝ շաբաթը 7 օր:

Հարցրեք մեզ

Ձեր անունը

Ձեր էլ․ հասցեն

Ձեր հարցը