Հարցերի ցանկ

Ինչպե՞ս գրանցվել կայքում։

Գլխավոր էջի վերևի հատվածից ընտրելով “գրանցում” բաժինը՝
Ընտրեք ձեր երկրին համապատասխան դրոշը
Մուտքագրեք ձեր հեռախոսահամարը՝ առանց 0-ի
Սեղմեք «ուղղարկել հաստատման կոդը» կոճակին
Հաստատման կոդը կստանաք հաղորդագրության միջոցով 1-ից 5 րոպեների ընթացքում։
Ստանալով կոդը հաստատեք այն
Լրացնում եք համապատասխան դաշտերը և սեղմում «ավարտել գրանցումը»։

Ինչպե՞ս ապաակտիվացնել անձնական էջը։

Ակտիվացված կայքը ապաակտիվացնելու համար կապ հաստատեք մեր աշխատակիցների հետ՝ Զանգահարելով՝ +37460651003 հեռախոսահամարին կամ գրելով էլ․ փոստին՝ [email protected]։

Վճարովի է թե՞ անվճար։

Hospitals.am–ում գրանցումը անվճար է, իսկ կոնսուլտացիաների դիմաց վճարումները կարող եք իրականացնել հետևյալ տարբերակներով։
Ծառայությունների դիմաց վճարումները կատարվում են hospitals.am – ի վիրտուալ դրամապանակի միջոցով, որը կարող եք լիցքավորել հետևյալ տարբերակներով։
1.Կատարելով փոխանցում բանկային քարտից (Arca, Visa, Master):
2.Ուղարկելով SMS 1003 կարճ համարին՝ նշելով ձեր ծածկանունը, որը կարող եք գտնել անձնական մենյուի քաղվածք (լիցքավորում) բաժնում։
Մեկ SMS-ի արժեքն է 1000 դրամ։ Գանձվում է 500 դրամ միջնորդավճար օպերատորի կողմից: Ձեր դրամապանակը կլիցքավորվի 500 դրամով (Ծառայությունը հասանելի է միայն Հայաստանում)։
3. idram վճարային համակարգի միջոցով։

Քանի՞ լեզվով է գործում կայքը:

Բոլոր ծառայությունները հասանելի են 4 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և վրացերեն։
Hospitals-ը նաև հնարավորություն է ընձեռում ստանալ տեղեկատվություն ձեր նախընտրած լեզվով։

Ինչպե՞ս փոխել լեզուն և տարադրամը։

Դրանք կարելի է փոխել կայքում՝ գլխավոր էջի վերևի աջ անկյունում կատարելով համապատասխան ընտրություն։
Բջջային հավելվածում՝ կարգավորման Մենյուից:

Ինչպե՞ս կատարել վճարում։

Hospitals.am–ում գրանցումը անվճար է, իսկ կոնսուլտացիաների դիմաց վճարումները կարող եք իրականացնել հետևյալ տարբերակներով։
Ծառայությունների դիմաց վճարումները կատարվում են hospitals.am – ի վիրտուալ դրամապանակի միջոցով, որը կարող եք լիցքավորել հետևյալ տարբերակներով։
1.Կատարելով փոխանցում բանկային քարտից (Arca, Visa, Master):
2.Ուղարկելով SMS 1003 կարճ համարին՝ նշելով ձեր ծածկանունը, որը կարող եք գտնել անձնական մենյուի քաղվածք (լիցքավորում) բաժնում։
Մեկ SMS-ի արժեքն է 1000 դրամ։ Գանձվում է 500 դրամ միջնորդավճար օպերատորի կողմից: Ձեր դրամապանակը կլիցքավորվի 500 դրամով (Ծառայությունը հասանելի է միայն Հայաստանում)։
3. idram վճարային համակարգի միջոցով։

Սակագները:

Վճարովի ծառայությունների դեպքում գումարը գանձվում է վիրտուալ դրամապանակից՝ գումարի առկայության դեպքում։
Համաձայն աղյուսակի ներկայացված են գները՝ մեկ հաղորդագրության, մեկ րոպե ձայնային զանգի և մեկ րոպե տեսազանգի համար։
Բժշկի խորհրդատվական ծառայության արժեքը հաշվարկվում է՝ ըստ վարկանիշի, համաձայն հետևյալ աղյուսակի (ներկայացված են գները մեկ հաղորդագրության, մեկ րոպե ձայնային զանգի և մեկ րոպե տեսազանգի համար)։
0-1 աստղի դեպքում՝ 50դրամ/նամակ, 25դրամ/րոպե, 100դրամ/րոպե։
1-2 աստղի դեպքում՝ 50դրամ/նամակ, 50դրամ/րոպե, 100դրամ/րոպե։
2-3 աստղերի դեպքում՝ 50դրամ/նամակ, 75դրամ/րոպե, 100դրամ/րոպե։
3-4 աստղերի դեպքում՝ 50դրամ/նամակ, 100դրամ/րոպե, 100դրամ/րոպե։
4-5 աստղերի դեպքում՝ 50դրամ/նամակ, 100դրամ/րոպե, 150դրամ/րոպե։
5 աստղանի բժիշկները իրենք են որոշում իրենց ծառայությունների արժեքները։

Ինչպե՞ս դժգոհել։

Տեխնիկական բնույթի խնդիրների դեպքում կարող եք զանգահարել +37460651003 կամ գրել էլ. փոստին ` [email protected]։
Իսկ բժշկի թերացման, ոչ լիարժեք պատասխանի կամ խորհրդատվության հետ կապված ցանկացած խնդրի դեպքում կարող եք գնահատել կամ բացել բողոք՝ խորհրդատվության ավարտից հետո բացվող պատուհանի մեջ համապատասխան կոճակի սեղմամբ։

Լինելով բժիշկ, ինչպե՞ս կարող եմ գրանցվել կայքում։

Եթե դուք բժիշկ եք, ունեք համապատասխան կրթություն, որակավորում և աշխատում եք որևէ բուժհաստատությունում, ապա կարող եք ձեր ռեզյումեն ուղարկել [email protected] էլ․ հասցեին, կամ զանգահարել՝ +37460651003 հեռախոսահամարով հասցեին կամ ներկայանալ ք. Երևան՝ Մխիթար Հերացու փող. 5 , Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոն,(3-րդ հարկ), հետևյալ փաստաթղթերով՝
1.Անձնագրի պատճեն (գրանցման էջը ներառյալ)
2.Դիպլոմների պատճենները
3.Բանկի անվանումը և ձեր հաշվեհամարը (տարբերվում է քարտի համարից)
4.Առկայության դեպքում հայերեն CV, որը կներառի՝
Կոնտակտային տվյալներ՝ բնակության հասցե, հեռախոսահամարներ՝ բջջ և քաղաքային, էլ. Հասցե, Ուսումնական հաստատությունների ցանկը՝ ընդունման և ավարտելու տարեթվերով, Աշխատանքային փորձը՝ նշելով աշխատատեղ ընդունվելու/ ազատվելու տարեթիվը, Լեզուների տիրապետում:
5.Աշխատանքային գրքույկ
Աշխատանքային ժամերն են՝ 10։00- 17։00 (երկուշաբթի-ուրբաթ, ընդմիջում՝ 13։00-14։00 )

Ինչպե՞ս դառնալ գործընկեր։

Ինչպե՞ս դառնալ գործընկեր։Համագործակցության առաջարկների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով ՝ +37455787041 կամ գրել հետևյալ Էլ․հասցեին ` [email protected]։

Հարցրեք մեզ

Ձեր անունը

Ձեր էլ․ հասցեն

Ձեր հարցը