Դեկտեմբերի 4-5-ը Դոմ Մոսկվի մշակութագործարարական կենտրոնում տեղի կունենա Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Էպիլեպսիայի օրեր Հայաստանում» թեմայով հայ-ֆրանսիական միջազգային սեմինար, իսկ դեկտեմբերի 5-6-ը` Էպիլեպսիայի օրեր Հայաստանում թեմայով հայ-ֆրանսիական միջազգային վարպետության դասընթաց: Սեմինարի եւ վարպետության դասընթացի ծրագրերը հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Սեմինարի մասնակիցներին շնորհվելու է 10 տեսական ՇՄԶ կրեդիտ, իսկ վարպետության դասընթացի մասնակիցներին` 4 տեսական եւ 5 գործնական ՇՄԶ կրեդիտ, կտրվեն վկայականներ: Աղբյուրը՝ NEWS.am Medicine
Անցկացման ժամանակը

2016-11-29 16:04:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003