ՀՀ առողջապահության նախարարությունը հրավիրում է բժշկական հաստատությունների կառավարման ժամանակակից հմտություններին տիրապետող փորձառու մասնագետների կամ կազմակերպությունների (կառավարիչների)` բժշկական հաստատության օպերատիվ կառավարման, զարգացման ծրագրի մշակման և իրականացման, արտերկրյա բժշկական հաստատությունների հետ մասնագիտական հաստատուն կապերի ստեղծման համար: Վերջիններս պատասխանատվություն պետք է կրեն բժշկական հաստատության կառուցվածքի և ֆինանսավորման վերաբերյալ որոշումների, առողջապահական ծառայությունների գնահատման և արդյունավետության բարձրացման, առողջապահական համակարգի արդյունավետության և որակի բարելավման համար: Կառավարչի պարտականությունների շրջանակը ներառում է նաև բժշկական հաստատության գործունեության բոլոր ուղղությունների, այդ թվում` բժիշկների, բուժքույրերի և այլ աշխատակիցների կառավարման, հաշվետվությունների կազմման և ժամանակին ներկայացման, բոլոր բաժանմունքների գործունեության արդյունավետության վերլուծության գործառույթներ: Բժշկական հաստատության ղեկավարը պատասխանատու է սահմանված բյուջեի շրջանակներում ընդունված ծրագրերի իրականացման համար: Կառավարիչը պետք է սերտորեն համագործակցի ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ բյուջեի պլանավորման և առողջապահական ծառայությունների համակարգման նպատակով, ներկայացնի հաստատությունը վարչության խորհրդում, զեկուցի մատուցվող ծառայությունների ընթացքի մասին, ինչպես նաև ամիսը մեկ անգամ քննարկի առողջապահության նախարարության հետ: ՀՀ ԱՆ հորդորում է հետաքրքրված անձանց ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացման, մասնավորապես՝ ֆինանսական, տեխնոլոգիական, մարդկային ներուժի և տեղեկատվության կառավարման, արդյունավետ միջոցների ներդրման, մարզերում արդյունավետ վարչական լուծումներ գտնելու գործում, ինչպես նաև ապահովել ոլորտի բարեփոխումների իրականացումը: Հավակնորդները պետք է ներկայացնեն նամակ - դիմում և մանրամասն ինքնակենսագրություն հայերեն և անգլերեն լեզվով՝ [email protected] կամ [email protected] հասցեով։
Անցկացման ժամանակը

2017-03-03 11:59:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003