2017թ. փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում աչքի ակնահատակի համակարգչային անվճար հետազոտությունը կիրականացվի iCam 100 ակնահատակի տեսախցիկով: Կենտրոնի ախտորոշման և լազերային բաժանմունքում գործող iCam 100 ակնահատակի տեսախցիկը հնարավորություն է տալիս վայրկյանների ընթացքում, առանց բբի լայնացման անհրաժեշտության, ստանալ ակնահատակի պատկեր: Այս սարքի առավելությունն այն է, որ նեղ բբի պայմաններում ստացվում է ամբողջ ակնահատակի պատկերը։ Պատասխանը լուսանկարի տեսքով տրվում է հիվանդին՝ ապահովելով նրա դինամիկ հսկողությունը, ինչպես նաև տարբեր բժիշկների խորհրդատվություն ստանալու հնարավորությունը: iCam 100 ակնահատակի տեսախցիկով հետազոտությունը ցուցված է ակնահատակի անոթային և ոչ անոթային ախտահարումների հայտնաբերման համար, տեսողական նյարդի տարբեր ախտահարումների ժամանակ (գլաուկոմա, ներգանգային ճնշման բարձրացում, անոթային և ոչ անոթային փոփոխություններ), շաքարային դիաբետի ակնային դրսևորումների, բնածին նևուսների, տոքսոպլազմոզի ինչպես հայտնաբերման, այնպես էլ դինամիկ հսկողության համար: Հերթագրվելու համար զանգահարել 010 359285, 094 705007 հեռախոսահամարներով։ Հասցեն` Ֆուչիկի 30:
Անցկացման ժամանակը

2017-03-15 12:34:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003