Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտալոգիայի և հեմատոլոգիայի գիտագործնական կենտրոնի տնօրեն Օլեգ Ռումմոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալներ Հովհաննես Հարությունյանը և Լևոն Հակոբյանը, «Արաբկիր» բժշկական համալիր- երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը և տնօրեն Արման Բաբլոյանը, նախարարության պաշտոնատար այլ անձինք: Քննարկել են բելառուսական կողմի առաջարկությամբ Հայաստանում օրգանների փոխպատվաստման զարգացման հեռանկարները: Բելառուսն աշխարհի առաջատար երկրներից է այդ ոլորտում, և կողմերը «Արաբկիր» բժշկական կենտրոնի բազայի հիման վրա աշխատանք են տանում Հայաստանում նման փոխպատվաստման կենտրոն ծավալելու ուղղությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը սկսել բժշկական անձնակազմի վերապատրաստումից, այնուհետև ուրվագծել հետագա աշխատանքները:
Անցկացման ժամանակը

2019-05-02 10:45:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003