Բուժաշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը, նրանց շարունակական մասնագիտական զարգացումը, ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացման ապահովումն իրականացվում է շարունակական մասնագիտացման կրեդիտային համակարգի և վերապատրաստումների միջոցով: Դրա շրջանակներում կրթության և գիտության նախարարությունն ամեն տարի առողջապահության նախարարությանը հատկացնում է որոշակի քանակով պետական պատվերի վերապատրաստման ուղեգրեր: Առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ 854-Ա հրամանի համաձայն` հատկացված ուղեգրերը տրամադրվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) հետևյալ խմբերում ընդգրկված բուժաշխատողներին, որոնք աշխատում են մարզային և նախարարության ենթակայության բժշկական հաստատություններում: Մասնավորապես, ուղեգրերը տրամադրվում են` ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված` նպաստառու բուժաշխատողներին, հաշմանդամության խումբ ունեցողներին, հաշմանդամության խումբ ունեցող անչափահաս երեխա/ներ ունեցողներին, բազմազավակ` մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցողներին, ընտանիքում ժամկետային պարտադիր զինծառայողներ (ամուսին/կին, զավակ) ունեցող բուժաշխատողներին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ընտանիքում զոհված (մահացած) զինծառայողներ (ամուսին/կին, զավակ) ունեցողներին, Նշված խմբերում չընդգրկված այն բուժաշխատողներին, որոնց անվճարունակության վերաբերյալ բուժհաստատության տնօրենի կամ լիազոր մարմնի կողմից ներկայացվում է միջնորդագիր: Վերապատրաստման ուղեգիր ստանալու համար բուժաշխատողները պետք է պահանջվող փաստաթղթերը և դիմում ներկայացնեն առողջապահության նախարարություն:
Անցկացման ժամանակը

2019-04-12 10:39:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003