Ուռուցքաբանության ոլորտը գերակայություն է առողջապահության նախարարության ներկայիս քաղաքականության մեջ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին» հատկացվել է ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր, մասնավորապես` 1. Ցիսպլատին 1մգ/մլ 50մգ-125 սրվակ, 2. Էտոպոզիդ 20մգ/մլ 5մլ-500 սրվակ, 3. Ակոֆիլ (ֆիլգրաստիմ) նխ նրկ 48ՄՄ/0,5մլ-165 սրվակ, 4. Օնդանսետրոն լթ նրկ 2մգ/մլ 4մլ-800 սրվակ: Նշենք, որ տարեվերջին կառավարությունը հաստատել էր N502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը պետական միջոցների հաշվին: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ 2019 թվականին իրականացվել է 14 անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով: Հատկացումը կրելու է շարունակական բնույթ:
Անցկացման ժամանակը

2019-04-06 10:30:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003