«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է իր տեսակի մեջ բացառիկ` պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմունք, որտեղ իրականացվում են հյուսվածաբանական և հյուսվածքաքիմիական բոլոր տեսակի հետազոտությունները: Այստեղ իրականացվում են բջջաբանական, իմունահիստոքիմիական հետազոտություններ: Վիրահատության ժամանակ՝ րոպեների ընթացքում կատարվում են նաեւ հյուսվածաբանական և բջջաբանական հետազոտություններ, որոնք վիրաբույժին հնարավորություն են տալիս ճիշտ կողմնորոշվել եւ որոշել վիրահատության ծավալը: Ախտահարվածության աստիճանի մասին ստացված ստույգ տեղեկատվությունը հնարավորություն է տալիս խուսափել հետագա բարդություններից եւ կրկնակի վիրահատություններից: «Էրեբունի» պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմունքում հետազոտությունները կատարվում են ավտոմատացված ժամանակակից սարքավորումներով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներով եւ համաշխարհային լավագույն ընկերություների արտադրած նյութերով (Zytomed, Leica, Bio-optica): Բարդ ախտորոշումների եւ կասկածելի դեպքերում բաժանմունքը համագործակցում է հիստոպաթոլոգիայի և բջջաբանության ոլորտում լավագույն էքսպերտների՝ պրոֆեսորներ Թոմաս Շուբերտի, Դիթմար Կունցեի, Պետեր Դալկվենի, դոկտոր Գերհարդ Շթաուխի, Ալեյն Գոլյեի հետ՝ երկրորդ կարծիք ստանալու համար: Հարկ է նկատել, որ որ այս մասնագետները «Էրեբունի» ԲԿ պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմունքի խորհրդատուներն են նաեւ: Այստեղ ախտորոշվում են մարդու բոլոր օրգան–համակարգերի ուռուցքային և ոչ ուռուցքային բնույթի հիվանդությունները: Հետազոտությունների պատասխանները տրվում են շատ արագ. Էքսպրես ներվիրահատական հիստոլոգիական և բջջաբանական հետազոտությունները կատարվում են 15 րոպեի ընթացքում ցիտոլոգիական հետազոտությունները՝ 1 օրվա ընթացքում, փոքր չափերի բիոպտատների հյուսվածաբանական հետազոտությունը՝ 2 օրվա ընթացքում մեծ հետվիրահատական մատերիալի հետազոտությունը՝ 3-4 օրվա ընթացքում իմունահիստոքիմիական հետազոտությունները՝ պարաֆինային բլոկները հանձնելուց հետո՝ երկրորդ աշխատանքային օրը Բաժանմունքի մասնագետները վերապատրաստվել են Ռուսաստանի եւ Եվրոպայի առաջատար կլինիկաներում: Բաժանմունքը ղեկավարում է բ.գ.դ, պրոֆեսոր Աննա Խաչատրյանը: Նյութի աղբյուր՝ med.news.am
Անցկացման ժամանակը

2019-02-07 10:53:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003