Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական միության Հայաստանի առաքելության ղեկավար Իզաբել Բրետոնի հետ: Հյուրը նախարարին է ներկայացրել Հայաստանի առողջապահության ոլորտում համագործակցության ուղղությունները, ընթացիկ խնդիրներն ու հետագա անելիքները: Նա նշել է, որ ծրագիրն այս փուլում ավարտվում է, սակայն Հայաստանի հետ շարունակվելու է փոխգործակցությունը, մասնավորապես` նոր դեղերի օգտագործման, հակատուբերկուլոզային դեղերի կողմնակի ազդեցությունների, հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման գործընթացներին աջակցելու, քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, հատկապես մեծահասակների խնամքի և այլ հարցերի շուրջ: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել երկար տարիների համագործակցության համար և հույս հայտնել, որ քննարկված հարցերը կլինեն օրակարգում: Նշենք, որ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը Հայաստանում աշխատում է ավելի քան 30 տարի: Ֆրանսիական կազմակերպությունն օժանդակել է ՀՀ առողջապահության նախարարության Տուբերկուլյոզի Ազգային Գրասենյակին` տուբերկուլյոզով հիվանդների բուժման հարցում` Երևանում, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Արարատի մարզերում, ինչպես նաև դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժման ծրագիր է իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Նյութի աղբյուր՝ moh.am
Անցկացման ժամանակը

2019-02-07 10:41:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003