ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի (ԻՀԿ) և Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ` ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» բուժում ստացող բոլոր պացիենտների շրջանում կազմակերպվել է վիրուսային հեպատիտ Բ և Ց սկրինինգային հետազոտություն: Միջոցառումն անցկացվել է նշված հաստատությունում, հաշվի առնելով պացիենտների ռիսկային խումբ լինելը: Նշենք, որ ակցիան շարունակական է լինելու` հայտնաբերելու «կորած» հազարներին: Ակցիան իրականացվել է «Նորք» ԻՀԿ տնօրեն Մհեր Դավիդյանցի, նույն հիվանդանոցի Լյարդաբանական բաժանմունքի վարիչ, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանի և 8 բուժքույրերի մասնակցությամբ: Արդյունքում, 325 պացիենտից վերցված արյան նմուշները հետազոտության են ենթարկվել «Նորք» ԻԿՀ լաբորատորիայում: Միջոցառման ֆինանասավորումն ապահովել է Հայկական լյարդաբանական ասոցիացիան:
Անցկացման ժամանակը

2019-02-02 11:15:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003