2019 թվականի բյուջետային հատկացումների շրջանակներում առողջապահության նախարարությունը նախատեսում է աջակցություն ցուցաբերել բնակչության առանձին խմբերի անպտղությամբ պայմանավորված: Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կիրականացվեն անպտղության պատճառագիտության հետազոտություններ և անպտղության բուժում, այդ թվում` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ: Ներկայումս ընթանում են շահառուներին ներկայացվող պահանջների ու պայմանների քննարկման և ծրագրի իրականացման ընթացակարգերի հստակեցման, պետական պատվերի տեղադրման, ինչպես նաև դրանց հետ կապված որոշ իրավական ակտերի լրամշակման և/կամ համապատասխան փոփոխությունների կատարման աշխատանքները, ինչը կպահանջի որոշակի ժամանակ: Վերոհիշյալից ելնելով` առաջարկում ենք անպտղության հետ կապված հարցումներն ու դիմումները ներկայացնել աշխատանքների ավարտից հետո, երբ սահմանված կլինեն շահառուների ընտրության չափանիշները, նրանց ներկայացվող պահանջներն ու պայմանները և իրականացման ընթացակարգերը: Ծրագրի մեկնարկի մասին առողջապահության նախարարությունը լրացուցիչ կհայտարարի:
Անցկացման ժամանակը

2019-02-01 10:38:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003