Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտալոգիայի և արյունաբանության գիտագործնական կենտրոնում: Հայաստանի առողջապահության ոլորտի պատասխանատուները շրջել են փոխպատվաստման մասնագիտացված կենտրոնում, ծանոթացել գործունեությանը: Կենտրոնի տնօրեն Օլեգ Ռումմոն ներկայացրել է մարդու օրգանների փոխպատվաստման բելառուսական փորձը։ Նշենք, որ Բելառուսն այս հարցում աշխարհի առաջատար երկրների շարքում է։ Նախարար Թորոսյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել Բելառուսի գործընկերների հետ մշտական խորհրդատվական կապի մեջ լինելու վերաբերյալ` Հայաստանում փոխպատվաստումային բժշկությունը զարգացնելուն զուգընթաց։ Հայկական պատվիրակությունն այցել է նաև Բելառուսի Հանրապետական կլինիկական բժշկական կենտրոն, տեղում ծանոթացել մատուցվող ծառայություններին և բուժօգնության պայմաններին։
Անցկացման ժամանակը

2019-01-31 10:38:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003